Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ պետն ու իր փեսան «բախվել են».- «Ժողովուրդ»

Օգոստոս 06,2015 11:58

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի ղեկավարած գերատեսչությունը քննելու է Արարատի մարգային քննչսւկան վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչի դեմ հարուցված քրեական գործը։ Ուշագրավն այն է, որ Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի պետը Արամ Հարությունյանն է, որն էլ, ոչ ավել, ոչ ոլակաս, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի փեսան է։

Եվ այսպես՝ օգոստոսի 4-ին հատուկ քննչակաև ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն էական վնաս է պատճառել անձանց, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով) հարուցվել է քրեական գործ։

Իսկ ինչ սխալ է թույլ տվել քննիչը, որ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ քաղաքացի Ժաննաև դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչը 2015 թվականի հունիսի 29-ին իր բնակարանում խուզարկություն է կատարել, սակայն իրեն ամբողջությամբ չի ծանոթացրել դատարանի որոշման հետ, որ իր բնակարանում, ըստ օրենքի, պետք է թույլ տան խուզարկություն կատարել։

Ավելին՝ Ժաննայի պատմելով՝ նույն օրը՝ երեկոյան, քննիչը նրան առանց ծանուցագրի տարել է ոստիկանության բաժին եւ ասել, որ նա պետք է ցուցմունք տա։ Ժաննան ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչին հայտնել է, որ չի տիրապետում հայերեն գրավոր լեզվին, սակայն այս հանգամանքը, ըստ էության, չի խանգարել քննիչին, քանի որ վերջինս, անկախ ստեղծված իրավիճակից, ցուցմունք է վերցրել Ժաննայից։

Արդյունքում, Ժաննայի խոսքերով՝ հարցաքննության ընթացքում քննիչն իրեն առաջադրված հարցերի պատասխաններն արձանագրել է այլ կերպ, սակայն քննիչի կողմից տրված քրեական պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքների ազդեցության ներքո նա ստորագրել է քննիչի կազմած արձանագրության տակ։

Եվ ահա, կնոջ այս հաղորդման հիման վրա էլ ՀՔԾ-ում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, եւ սկսվել է նախաքննություն։

Այս դեպքը ուշագրավ է այնքանով, որ Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանը ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի փեսան է։

Ստացվում է, որ Վահրամ Շահինյանի նախագահությամբ գործող գերատեսչությունը պետք է քննի իր փեսայի ղեկավարած կառույցի աշխատակցի գործողությունները։ Արդյո՞ք այս պայմաններում կարելի է խոսել օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության մասին, դժվար է ասել:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31