Լրահոս
Օրվա լրահոսը

Ախտորոշումը անպատժելիությունն է

Օգոստոս 07,2015 10:00

Վերջերս Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրանի կալանավորման հետ  կապված հաճախ են օգտագործվում «գիժ», «գժի թուղթ» արտահայտությունները: Իսկապես շատ  հավանական է, որ ինչպես նախորդ անգամ մարդ սպանելու համար Տիգրանին ազատեցին «ինքնապաշտպանության» պատրվակով, հիմա էլ երիտասարդին մեկ աչքով կույր դարձնելու արդարացումը «հոգեկան խնդիրներն» են լինելու: Պարզ է՝ ինչպես մեր անգրագետ պատգամավորները բոլորն անխտիր բարձրագույն կրթության դիպլոմ ունեն, նույնքան հեշտ է բժիշկներից գնել ցանկացած տեղեկանք:

Իրականում, ինձ թվում է, մարդը, որն ուրիշի վրա «վերխ հավաքելու» եւ իր՝ «արտոնյալ», «հզոր պապայի» որդի լինելը ապացուցելու համար պարբերաբար բռնությունների է դիմում, նա իսկապես հոգեկան խնդիրներ ունի: Բայց նույնպիսի խնդիրներ ունեն հայաստանցի պաշտոնյաներն ու օլիգարխները, որոնք չգիտեն, թե ինչի վրա ծախսեն իրենց գողացած փողերը եւ ոսկե զուգարանակոնքեր են սարքում: Չգիտեմ, գիտության մեջ դա ինչպես է կոչվում, բայց ես դա կանվանեի «Միդասի սինդրոմ»:

Սակայն եթե խոսքը քրեական հանցագործության մասին է, ապա «հոգեկան խնդիրները» քիչ են, պետք է պարզել տվյալ անձնավորությունը մեղսունա՞կ է, պատասխան տալի՞ս է իր արարքների համար, թե՞ ոչ: Այս հարցում էլ Սուրիկ Խաչատրյանը, վստահ եմ, խնդիր չի ունենա եւ այդպիսի տեղեկանք էլ «ձեռք կբերի»: Բայց այդ դեպքում խնդիր է առաջանում, թե ինչո՞ւ է ԵԿՄ-ն բանակից «գժի թղթով» ազատված անմեղսունակ երիտասարդին պարգեւատրել հուշամեդալով՝ այդ որտե՞ղ եւ ինչպես է հասցրել Տիգրանը «մեր երկիրը պահել»:

Իհարկե, իրավիճակի ճշգրիտ «ախտորոշումը» անպատժելիությունն է: Հավանաբար, մարդիկ պաշտոնի եւ փողի են ձգտում նաեւ իրենց այդ՝ «հոգեւոր» պահանջմունքը բավարարելու համար: Տրամաբանությունը հետեւյալն է՝ քանի որ ես, զոհաբերելով բոլոր հնարավոր բարոյական սկզբունքները, այս դիրքի եւ այս գումարի տեր եմ դարձել, գոնե վայելեմ դա՝ աջ ու ձախ ջարդեմ-փշրեմ, մարդկանց ծեծեմ-սպանեմ եւ նույնը թույլ տամ, որ իմ բարեկամներն անեն:

«Բա էլ  ինչի համար եմ էսքան տանջվել»: Նման մտածելակերպը հատուկ է ոչ միայն Սուրիկ Խաչատրյանին, այլեւ մի քանի տասնյակ այլ մարդկանց: Պարզապես Սյունիքի մարզպետն ունի իր յուրահատկությունները՝ կապված իր քրեական անցյալի եւ դատվածությունների հետ:

Այդ մտածելակերպի պատասխանը պետք է տա պետությունը, դրա ինստիտուտները՝ նախեւառաջ քննչական մարմիններն ու դատարանները, ինչը Հայաստանում տեղի չի ունենում: Թե չէ, որ պաշտոնյաների եւ օլիգարխների «հոգեկան պահանջմունքներին» թողնենք…

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Միդասի սինդրոմը լավն էր)))))
    Իհարկե դա կանացի անբավարարվածություն է, բայց իմաստով նման է: Ռուսը լավ խոսք ունի՝ от жира бесятся: Բայց թերապիան այս պարագայում էֆեկտիվ չէ: Կարծում եմ վիրահատելն է ճիշտ լուծումը:

  2. Hay says:

    Բոլոր խնդիրները Հայաստանում ունեն մեկ պատճառ.
    Հայաստանին պետք է ՆԱԽԱԳԱՀ .

  3. ՀՀ քաղաքացի says:

    Երկրապահի մասով կարելի է մի քիչ էլ հետ գնալ. պատերազմի ժամանակ ազատազրկված Սուրիկ Խաչատրյանը երբ է մեր երկիրը պահել, որ ԵԿՄ-ական է: Նմանները շատ են, ի ցավ Հայաստանի: Ու նմանները իրենց կնանիքի հետ փորձում են իսկական երկիր պահողի սպանել: Նկատի ունեմ ԼԻՍԿԱ-Սուրիկ Խաչատրյանի ու նրա Լորետի ձեռամբ վիրավորված Ա.Բուդաղյանը: ԵԿՄ լռեց չէ: Հիմա էլ որ պարզվի, որ ԼԻՍԿԱ-յի որդին գիժ է, ԵԿՄ-ն էլի լռելու է: ԵԿՄ-ն մի նպատակ է ծառայեցվում` պաշտպանել կեղծված ընտրությամբ իշխանություն ստացած ուժին: ԵԿՄ-ն նման ստոր արարքներում գործիք է սկսած 1996 թվականից:

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Լավ, ամոթ է վերջապես: Եթե կառավարությունը սյունեցուն հարգեր, նախկինում արդեն 3 անգամ պաշտոնապե՛ս դատված Լիսկային չէր դնի մարզպետ: Այն էլ Բուդաղյանների իսկապես ամբո՛ղջ ազգը ցնցած դեպքից հետո: Սրանով հհկ-ական կառավարությունը իբր ի՞նչ մեսիջ է ուզում ուղարկել ազգին ու Սյունիքին:

  5. Գեւորգ says:

    Կեցցես Արամ! Էս արդեն մարդավարի հարցադրումներ են, որոնց դժվար է նույնքան մարդավարի պատասխանել՝ եթե միայն պատասխանողները որոշեն “իրենց վրա վերցնել”!
    Բայց “Միդասի սինդրոմը” երեւի տեղին չէ, Հրեաների մոտ այն բոլորովին հակառակ տեսքով է դրսեւորվում՝ ինչքան հարուստ, այնքան համեստ ու աննկատ: Ես կառաջարկեի “Snobus Armenicus” գիտական տերմինը (հայկական սնոբիզմ, չնայած լատիներեն լավ չգիտեմ) հետեւյալ մոտավոր իմաստով՝ հայկական չտեսություն, դատարկապորտություն եւ այլն: Սա իսկապես ահավոր ցավ է, սակայն բուժումը շատ հասարակ է: Նման ախտով տառապողին (իսկ մեզ մոտ իսկապես շատ է տարածված!) հրապարակում կապում են ցցին, փափուկ տեղը բացում ու ճիպոտի 30-40 հարված հասցնում, իսկ կազդուրվելուց հետո, մեկ – երկու ամսով ստիպում փողոց ու հասարակական զուգարաններ մաքրել: Դրանից հետո մարդը կամ կատվի ձագուկ է դառնում … կամ անունը փոխում է ու գլուխն առնում, մի տեղով կորչում: Կարծում եմ երկուսն էլ միանգամայն ողջունելի կլինեն մեր տառապյալ ժողովրդի համար: Սա Արաբ ժաղովրդի մոտ վաղուց փորձարկված մեթոդ է, որի արդյունավետությունը կասկածից վեր է: Հրես, սահմանադրություն ենք փոխում … միայն էս կետը ընդունեն ու սրբորեն կիրառեն բոլորի նկատմամբ, էլ ուրիշ բան պետք չէ, ամեն մեկս 12 ձեռով (այսինքն՝ ձայնով) կողմ քվեարկենք!

  6. Մարգար Մախսուդյան says:

    ++Այդ մտածելակերպի պատասխանը պետք է տա պետությունը, դրա ինստիտուտները՝ նախեւառաջ քննչական մարմիններն ու դատարանները, ինչը Հայաստանում տեղի չի ունենում:++
    …Ըհը՛, եկա՜նք, հասա՜նք թարս աճած խիարին, չէ՞: Հիմա տեսնենք, թե ո՞վ է մեղավորը, Սահմանադրությունը՞, թե դրա երաշխավորը: Օրինակ՝ հմուտ ու անխոնջ ՛՛Սազանդարը՛՛ տվյալ իրավիճակում կասեր մոտավորապես հետևյալը.
    .
    Ես ու դու ենք մեղավոր
    Ոչ թե Սերժը՝ մեր Պապան
    Դո՛ւ պանդուխտ, ես՝ դատավոր
    Մենք ենք ընտրել մեր ճամփան…
    .
    Իսկ անորոշ նեյնիմներից զահլեն գնացած մեկն էլ թերևս ասեր.
    .
    Լարերդ՝ փայլուն, նոտաներդ՝ կեղծ
    Ցոգոլդ՝ ծիրան, իսկ խիարդ՝ դեղձ
    Զահլես (կներես) էլ չի դիմանում
    Ե՞րբ ես երգելու վերջապես անկեղծ…

  7. ՀՀ քաղաքացի says:

    Տարիներ առաջ նախընտրական օրերին Սերժ Սարգսյանը մի ՀՐԱՇՔ գործ արտասանեց>

    Բարձունքը մերն է, տղերքը չկան,
    Տղերքն ավելի բարձրում մնացին:
    Դիպան աստղերին՝ աստղերը հանգան
    Ու լեղի քսվեց մեր ցամաք հացին…
    Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր.
    Բարձունքը մերն է, տղերքը չկան…

    Հիմա այս ոճով իրեն հարցնեմ.
    Շահեցի՞ ր Սերժիկ, թե կորցրեցիր,
    Մարզպետը Լիսկան է
    Սյունիքը չկա:

  8. gib.gibindus says:

    “Իհարկե, իրավիճակի ճշգրիտ «ախտորոշումը» անպատժելիությունն է:”
    Իհարկե “ՉԷ”: Ավելի մեծ պատիժ, քան մի խումբ խելագարների կողմից ազգային ժողովի գնդակահարելն էր` դժվար թե որևէ մեկը կարողանա հնարել: Բայց արի ու տես, որ ոչ մի բան չփոխվեց:

  9. աստղիկ says:

    Արամ, տվյալ գործում բանակից ազատվածը Հարութ Զաքարյանն է բոլորիս հայտնի լրջագույն հոգեկան խնդիրների հիմքով, իսկ Տիգրանը բանակից չի ազատվել, այլ ընդամենը տարկետում է ստացել, ինչպես որ պարբերաբար տրվում է տարբեր երիտասարդների, այս դեպքում ձեզ որպես կողմնակալ խմբագրի հազիվ թե հետաքրքրի այն մարդու ապրումները, ում տան վրա զինված հարձակում էր գործել իրենից տարիքով ՊՆ աշխատակիցը, որ իր վարքով ավելի շատ պերմյակովին է նման, քննադատում եք ռուսին, իսկ հային կարելի է փաստորեն զինված հարձակվել հայի տան վրա…

  10. 9-ին says:

    Հո չասիր! Բուդաղյանին պերմյակով դարձրիր, իսկ ձեր լիսկոյին իր գլխակերներներով՝ անմեղ քնած երեխաներ! Վիդեոյի մեջ պարզ երեւում է, որ մարդն ավտոն թեքած ուզում էր հեռանալ, բայց նրան կանգնեցնում են տնից դուրս եկողները ու վեճ ու հայհոյանք հրահրում …. Իսկ թե դրան ինչ էր նախորդել, իհարկե տեղյակ չես …

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31