Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել ճանապահատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով. կա մեկ զոհ

Օգոստոս 13,2015 10:54

Այսօր առավոտյան  Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել ճանապահատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով:

Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են Արարատի,  Արտաշատի և Վեդու բժշկական կենտրոնների  շտապօգնության 5 բրիգադ: Արարատի բժշկական կենտրոն են ուղարկվել  լրացուցիչ մասնագիտական խմբեր` մասնավորապես վիրաբույժներ Արտաշատի և Վեդու բժշկական կենտրոններից

Ժամը 10:00-ի դրությամբ ութը վիրավոր տեղափոխվել է Արարատի ԲԿ, 1-ը Վեդու ԲԿ: Կա մեկ զոհ: Տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժշկական ցուցումներից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպել է նրանցից մեկի տեղափոխումը մայրաքաղաքի մասնագիտացած բժշկական կենտրոն:

Մյուս տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն տեղում:

Տուժածների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31