Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր նախարարներին են ճանաչում մերոնք. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 13,2015 11:20

Մինչ մեր նախարարները հերթով գալիս են ու անցնում, Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին չի էլ հասցնում ճանաչել նրանց, ծանոթանալ նրանց գործունեությանը։

Դա հավանաբար արդյունք է այն բանի, որ այդ գործունեությունը չափազանց պասիվ է ու անարդյունավետ։ Իհարկե, կան դեմքեր, որոնց նույնիսկ քնած ժամանակ մոռանալ չի լինի, բայց փաստն այն է, որ մեր բոլոր նախարարներին այսօր մարդկանց մի չնչին տոկոսն է միայն ճանաչում։ Նման եզրակացության եկանք, երբ փոքրիկ հարցում անցկացրինք մեր քաղաքացիների շրջանում՝ փորձելով հասկանալ, թե ՀՀ ո՞ր նախարարներին են հիմնականում ճանաչում նրանք եւ ինչ կարծիք ունեն Կառավարության ներկայիս աշխատակազմի ու գործունեության մասին։

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունն այսօր բաղկացած է 18 նախարարություններից։ Նախեւառաջ պիտի նշենք, որ քաղաքացիների մեծ մասն, այսպես ասած, դեմքով էր հիմնականում ճանաչում նախարարներին, այսինքն՝ երբ կարդում էինք նրանց անունները եւ հարցնում, թե որ նախարարության ղեկավարն է, պատասխանն անմիջապես հնչում էր, իսկ երբ կարդում էինք նախարարության անունն ու հարցնում, թե ով է դրա դեկավարը, շատերը դժվարանում էին հիշել տվյալ  նախարարի անուն-ազգանունը։

Միանգամից ասենք, որ ամենաճանաչվածը Կրթության եւ գիտության նախարար  Արմեն Աշոտյանն է։ Երբ հարցնում էինք, թե ով է ներկայիս ԿԳ նախարարը, պատասխանը հնչում էր. «Դե իհարկե՝ Արմեն Աշոտյանը»:

Աստղիկ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սեւակ says:

    Հարցրել եք երիտասարդներին՝ դրա համար էլ Արմեն Աշոտյանին են ճանաչել։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31