Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն Անդրկովկասի ամենաանկայուն երկիրն է. Minchenko Consulting

Օգոստոս 19,2015 17:34

Հայաստանը 2015 թվականի ամենաանկայուն երկիրն է: Հենց այս երկրում են կես տարվա ընթացքում մի շարք բողոքի ցույցեր եղել: Ըստ Hrivna.info-ի՝ հետազոտությունների արդյունքում այս եզրակացությանն է եկել  «Minchenko Consulting» հոլդինգային ընկերությունը:

Նշված է, որ Հայաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերի մեծ մասը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում են եղել: «Չնայած սա երկրի ներքին քաղաքական, ինչպես նաեւ արտաքին քաղաքական վիճակով պայմանավորված բողոքի ցույցերի միայն շատ փոքր մասն է կազմում»:

Ըստ հոլդինգային ընկերության՝ Հայաստանի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանների հարցը շարունակում է բաց մնալ: Հայաստանը որոշակի խնդիրներ ունի նաեւ Ռուսաստանի եւ Իրանի, ԱՄՆ-ի ու այլ երկրների հետ: «Այս ամենը բարդացնում է տնտեսության վիճակը, քանի որ Հայաստանը բիզնեսի զարգացման համար չի կարող արտասահմանյան ներդրումներ ստանալ եւ շատ քաղաքացիների աշխատատեղերից զրկում է»:

«Minchenko Consulting»-ը զեկույցում խոսվում է Անդրկովկասի երկրների մեծամասնության մասին, սակայն հենց Հայաստանն է զբաղեցրել 1-ին հորիզոնականը: Վրաստանում եւ Թուրքիայում վիճակը ոչ պակաս լարված է, սակայն այնտեղ բողոքի ցույցերի մեծամասնության պատճառը քաղաքական հարցերն են:

Այս զեկույցի արդյունքներով ամենակայուն երկիրը Ադրբեջանն է: Հենց այս երկրի տնտեսությունն է ամենահզորը Անդրկովկասի պետությունների շրջանակներում: «Բացի այդ, երկիրը խելացի արտաքին քաղաքականություն է վարում, ինչը թույլ է տալիս համագործակցել տարբեր մայրցամաքներում գտնվող երկրների հետ»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Արժե, արդյո՞ք, նման ապուշությունները տպագրել: Վերջապես, դուք ու՞մ եք հավատում: Ամոթ…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31