Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Ազգային գաղափարախոսությունը օրենքով հնարավոր չէ հասարակության մեջ ներարկել»

Օգոստոս 20,2015 17:15

Օգոստոսի 20-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում հյուրընկալվեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Խորհրդարանի նախագահը դիտեց բազեականների սպորտային մրցույթները։ Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ նա նշեց. «Բազեներն առաջին տարիներին լուրջ հարվածներ էին ստանում տարբեր տեղերից, շատերը մտածում էին, որ քաղաքականացվում է մի երիտասարդական շրջան: Բայց բոլորովին այդպես չի եղել: Մեր նպատակն է ոչ թե քաղաքականացնել երիտասարդներին, այլ մղել իրենց խնդիրները լուծելու»: Պարոն Սահակյանը նաև նկատեց. «Այսօր արդեն կարող ենք ասել, որ հայաստանյան ամառը երիտասարդական է նման երիտասարդական ծրագրերի շնորհիվ»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին սահմանադրական բարեփոխումներին, ազգային գաղափարախոսությանը, խորհրդարանի աշխատանքին ու այդ կառույցի՝ հասարակական ընկալմանը: Երիտասարդների կողմից առաջարկ հնչեց, թե հնարավոր չէ՞ օրենքով ամրագրել, որ 100 հոգուց ավելի երիտասարդական հավաքների ընթացքում պարտադիր լինի դասընթաց կազմակերպել ազգային արժեքների վերաբերյալ: Պարոն Սահակյանը պատասխանեց. «Լավ առաջարկություն եք անում, բայց ազգային գաղափարը օրենքով հնարավոր չէ հասարակության մեջ ներարկել, դա մշակույթ է, պիտի ազգի ներկայացուցիչները հակված լինեն դրան, մշակույթ պիտի ձևավորվի, ազգային գաղափարախոսությունը դասախոսությամբ հնարավոր չէ առաջ տանել»:

Հիշեցնենք, որ «Բազե» հավաքը մեկնարկել է օգոստոսի 17-ին։ Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հավաքին ամեն տարի մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31