Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահին կընտրի պառլամենտը, 99 տոկոսով ընտրիչների խնդիրը լուծված է» Աղվան Վարդանյան

Օգոստոս 31,2015 16:10

ՀՅԴ անդամներն օգոստոսի 31-ին հանդիպում են ունեցել Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցած ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ընտրիչների հետ կապված հարցը, ոըը մտահոգում էր գրեթե բոլոր քաղաքական ուժերին, արդեն կարելի է լուծված համարել. «Կարծում եմ, 99 տոկոսով ընտրիչների խնդիրը լուծված է, նախագահին կընտրի պառլամենտը: Բայց մենք մտածում ենք, որ այնպիսի ձեւակերպում անենք, այնպիսի լուծում գտնենք, որ եթե ապագայում կարողանանք սփյուռքի ներգրավվածությունն ապահովենք, այդ դուռը փակ չմնա: Հիմա պետք է այնպես ձեւակերպենք, որ մեխանիզմը գտնվի եւ սփյուռքի մասնակցությամբ հնարավոր լինի դա անել»:

Սահմանադրության նախագիծը քանի որ մտել է ԱԺ, մասնագիտական հանձնաժողովի անդամներն այս օրերին հանդիպում են բոլոր խմբակցությունների հետ՝ ճշգրտումներ անելու. «Տրամաբանական է, որ մասնագիտական հանձնախումբը այս փուլում էլ քննարկումներ պիտի անի ֆրակցիաների հետ եւ նրանց բոլորի առաջարկությունները լսի: Սա սովորական ընթացակարգ է»:

Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Դուք որոշ առաջարկություններ էիք քննարկել, որոնք հետո պիտի հստակեցնեիք հանձնաժողովի անդամների հետ, այդ հարցերի շուրջ եկա՞ք համաձայնության՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ միայն Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, չէ, իրենք արդեն տեւական ժամանակ է, այդ քննարկումների մեջ են. «Մենք բազմիցս քննարկել ենք այդ առաջարկները ԱԺ_ում էլ մենք եւս 20 առաջարկություններ ունենք, որոնք պետք է ներկայացնենք, դրանք հստակեցման ճշգրտման կարգի առաջարկություններ են, որոնց շուրջ այսօր էլ աշխատում ենք»:

Հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկել են ՀՅԴ-ի առաջարկները, մտահոգությունները այս կամ այն դրույթների հետ կապված, իսկ թե դրանցից որոնք կընդունվեն, պարոն Վարդանյանն ասա, որ խորհրդարանում քննարկումների ժամանակ պարզ կլինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31