Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ համար դա զգալի է. Օսիպյանը՝ էլեկտրաէներգիայի վճարի մասին

Սեպտեմբեր 01,2015 21:13 Share
Աջակցեք aravot.am-ին

«Շատ ժամանակ զարմանք եմ ապրում, թե ինչու է այդքան գումար կազմում»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի վճարին, ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նա դժվարացավ նշել, թե ամսական ինչքան է վճարում՝ պատճառաբանելով, որ վճարումները մայրն է կատարում. «Եթե ինձ համար է դա զգալի, ապա ես պատկերացնում եմ, թե մեր կրտսեր ներկայացուցիչները՝ սերժանտների, ենթասպաների համար, հնարավոր է, ավելի  դժվար է, քանի որ իմ  աշխատավարձը մի քիչ ավելի տարբերվում է նրանցից»:

Իսկ երեւույթին, երբ քաղաքացիները իրենց ծախսած էլեկտրաէներգիայից ստիպված են լինում ավել վճարել, Վալերի Օսիպյանը ծանոթ չէր: Նման դեպքերում նա խորհուրդ տվեց դիմել ոստիկանություն. «Եթե նման բան կա քաղաքացիների կողմից արձանագրված, խնդիր չկա, ես հայտարարում եմ՝ դիմե՛ք ոստիկանություն, ոստիկանությունը այդ ամենին հետամուտ կլինի: Իհարկե՛, դա պատժելի արարք է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: