Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Հարությունյանին անհրաժեշտ է նոր անձնագիր՝ Հայաստան տեղափոխելու համար. «Հրապարակ»

Սեպտեմբեր 03,2015 10:42 Share

Մոսկվայի դատարանի կողմից 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամներին երեկ հաջողվել է զրուցել նրա հետ։

Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանն ասաց, որ նա առողջական խնդիրներ չունի եւ անհամբեր սպասում է, թե երբ են իրեն տեղափոխելու Հայաստան։

Հրաչյա Հարությունյանի հարազատներն այժմ զբաղված են նրա անձնագրի հարցով։ Բանն այն է, որ հայ վարորդի անձնագիրը մաշված է, անհրաժեշտ է նոր անձնագիր՝ Հայաստան տեղափոխելու համար, սակայն առանց նրա ներկայության Հայաստանում նոր անձնագիր չեն տա։ «Չեմ կարծում, որ առանց Հրաչյայի ներկայության անձնագիրը փոխեն։ Հիմա մեզ ասել են, որ նրան Հայաստան տեղափոխելու գործով պատկան մարմինները զբաղվում են եւ այդ հարցը շուտով կլուծեն։ Պայմանավորվել են, որ Հայաստան պետք է տեղափոխեն, բայց դեռ չգիտենք երբ»,- ասաց Վ. Մարտիրոսյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել