Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Բաղդասարյան. «Բալոյանը սպառել է բոլոր հնարավորությունները»

Սեպտեմբեր 05,2015 13:16

Փաստաբանը չի ցանկանում մեկնաբանել Ռուբեն Բալոյանին

Այսօր Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը «Բլից ինֆո» ակումբում հայտարարեց, որ ինքը միշտ էլ կողմնակից է եղել դերասան Վարդան Պետրոսյանի հետ հաշտությանը, սակայն դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասել է, թե Բալոյանն է մեղավոր, որ հաշտության չեն գնում: Բալոյանն այսօր ասաց, որ Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել է, թե Բալոյանը հաշտության գալու առաջարկ է ներկայացրել, պայմանով, որ Վարդան Պետրոսյանը հայտարարի, որ հարբած է եղել.« Այդ առաջարկը ես համարում եմ անբարոյական: Դա մոտեցում չի: Սա է եղել պատճառը, որ կողմերի մեջ հաշտություն տեղի չի ունեցել: Սակայն ես կարծում եմ, որ Վարդան Պետրոսյանը փաստացի ընդունել է իր մեղքը եւ նրա մեղքը ապացուցված է, քանի որ նրանք չեն դիմել Վերաքննիչ դատարան: Եթե հաշտության եկած լինեինք, դերասանը դեռ նախորդ ամառ կլիներ ազատության մեջ»:

Այս առնչությամբ Նիկոլայ Բաղդասարյանն  Aravot.am-ի զրույցում չցանկացավ մեկնաբանել Բալոյանի խոսքերը, միայն ասաց, որ Բալոյանը սպառել է քրեական գործով հաշտության բոլոր հնարավորությունները:

Հիշեցնենք, որ  Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հունվարի 29-ի վճռով Վարդան Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ: Նրա նկատմամբ պատիժ է նշանակել` ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 տարի ժամկետով: Պետրոսյանը պատիժը կրելու է բաց ռեժիմով: Նաեւ հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանը  աշխատանքի   հրավեր է ստացել թատրոններից մեկի ղեկավարի կողմից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930