Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ վարչությունն անդրադարձել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացին

Սեպտեմբեր 07,2015 11:17

Երեկ տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված վարչության նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նիստին մասնակցել են ՕԵԿ քաղաքական խորհրդի անդամները և հանրապետության բոլոր համայնքների կուսակցության տարածքային կազմակերպությունների ղեկավարները:

Նիստում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգում առկա բազմաթիվ հարցեր:

Անդրադարձ է եղել Սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Եվս մեկ անգամ վերահաստատվել է «Օրինաց երկիր» կուսակցության և «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման սկզբունքային մոտեցումները, որոնք առաջարկությունների տեսքով հրապարակվել են:

Քննարկվել են նաև կուսակցության կազմակերպական խնդիրներին վերաբերող հարցեր:

 

ՕԵԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930