Լրահոս
Օրվա լրահոսը

Կանգառասրահները և կանգառանշանները վարձակալությամբ տնօրինում է մի ընկերություն

Սեպտեմբեր 09,2015 12:19 Share

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կանգառներում տեղադրված թվով 315 կանգառասրահները և կանգառանշանները վարձակալությամբ տնօրինում է «Աութդոր էֆեկտ» ՍՊԸ-ն: Համաձայն վարձակալության պայմանագրի` ընկերությունը պարտավոր է պահպանել, նորոգել և սպասարկել կանգառասրաhներն ու կանգառանշանները:

Ընկերության ենթակայությամբ գործում են մի քանի խմբեր, որոնց մի մասն ուսումնասիրում է կանգառների առկա վիճակը, մի մասն զբաղվում կանգառների վերանորոգման աշխատանքներով:

Նշված բոլոր աշխատանքների նկատմամբ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ամենօրյա հսկողություն է իրականացվում:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել