Լրահոս
Օրվա լրահոսը

Խուճապը պատերազմական իրավիճակում ավելի վտանգավոր է (Տեսանյութ)

Սեպտեմբեր 09,2015 15:54

Այս օրերին, երբ ադրբեջանցիները օր ու գիշեր ռմբակոծում են սահմանամերձ հայկական բնակավայրերը, այդ գյուղերի գյուղապետերը լրագրողներից «փախած» են ման գալիս եւ որեւէ տեղեկատվություն չեն տալիս` պատճառաբանելով, որ վերեւից հրահանգ ունեն չխոսել: Գյուղապետերն արգելում են նաեւ այդ գյուղերի բնակիչներին հարցազրույցներ տալ: Գյուղապետերի խոսքերով, չեն ուզում, որ երկրում խուճապ ստեղծվի:

Aravot.am-ն այսօր հոգեբան Խաչատուր Գասպարյանից եւ սուիցիդոլոգ Կամո Վարդանյանից, որոնք «Պոստ Սկրիպտում» ակումբում կարծիք էին հայտնում, որ «ամեն ինֆորմացիա չէ, որ պետք է հրապարակվի», հետաքրքրվեց, թե այդ դեպքում հասարակությունն ինչպե՞ս տեղեկատվություն ստանա սահմանային իրավիճակից եւ արդյոք «վերեւների» այդ պահվածքով չի± խախտվում մարդու տեղեկատվություն ստանալու իրավունքը:

Կամո Վարդանյանն ասաց, գյուղապետերը չեն կարող ճիշտ ինֆորմացիա տալ, այլ նման դեպքերում պետք է մասնագետը տեղեկատվությունը տա: Մեր այն հարցին, թե գուցե համապատասխան կառույցները թերանո՞ւմ են իրենց գործում եւ դաշտում տեղեկատվության պակաս է առաջանում, ինչն էլ այլ աղբյուրներից համալրելու անհր³ժեշտություն է առաջանում, պարոն Վարդանյանն ասաց. «Ես գիտեմ, որ համապատասխան կառույցները լրագրողներին հավաքում են եւ տալիս են ինֆորմացիա»: Սուիցիդոլոգը նաեւ ասաց, որ լռությունն անհրաժեշտ է, որպեսզի դեստրուկտիվ խուճապ չառաջանա, իսկ դա թշնամին տարբեր ճանապարհներով կարող է առաջացնել:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930