Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հյուրանոցները դահլիճ չեն տրամադրել «Ոչ»-ի ճակատին

Սեպտեմբեր 09,2015 18:55

«Չենք անցկացնելու» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը հայտարարել էր, թե շաբաթ՝ սեպտեմբերի 12-ին պատրաստվում են «Ոչ»-ի ճակատի համաժողով անցկացնել, սակայն երեւանյան հյուրանոցները հրաժարվել են դահլիճ տրամադրել նրանց:

Հյուրանոցներից «Մարիոթ Արմենիա», «Անի Պլազա», «Գոլդեն Թյուլիփ», «Հիլթոն», «Էրէբունի Պլազա», «Հայաթ», «Էլիտ Պլազա», «Երեւան Պլազա» , «Օպերա Սյուիթ» հյուրանոցները եւ Մոսկվայի տունը նախնական պայմանավորվածությունից հետո հրաժարվել են դահլիճ տրամադրել նրանց:

Aravot.am-ին «Մարիոթ Արմենիայից» հայտնեցին, որ այդ օրը պարզապես ազատ դահլիճներ չունեն, այդ է պատճառը:

«Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցից մեզ հայտնեցին, որ մերժել են, քանի որ սեպտեմբերի 12-ին իրենք սպասում են Իտալիայից մասնագետների, որոնք պետք է վերապատրաստեն հյուրանոցի աշխատակազմին, եւ այդ իսկ պատճառով այդ օրը ազատ դահլիճ չունեն: Հյուրանոցից ընդգծեցին, որ այդ վերապատրաստման մասին իրենք դեռ 1 ամիս առաջ տեղյակ են եղել:

«Էրեբունի պլազայից» էլ հայտնեցին, որ մինչեւ նոյեմբեր իրենք ծանրաբեռնված են, ազատ դահլիճներ չունեն:

«Հայաթ փլեյս» հյուրանոցի մարքեթինգ կոորդինատոր Լիլիթ Եփրեմյանը Aravot.am-ին հայտնեց, որ սեպտեմբերի 12-14-ը հյուրանոցում «Հայաթ» կազմակերպության փակ կոնֆերանսն է, այդ պատճառով չէին կարող դահլիճ տրամադրել: Նա չկարողացավ ստույգ ասել, թե արդյոք նախաձեռնությունը նախնական պայմանավորվածություն ձեռք է բերե՞լ, թե՞ ոչ. «Կարծում եմ՝ չէ: Ես նման ինֆորմացիա չունեմ: Մենք բոլորի հետ աշխատում ենք, ինչ կազմակերպություն լինի աշխատում ենք օգնել, նրանց ժողովները, միջոցառումները անցկացնել մեր ուժերի սահմաններում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930