Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը ներկայացրեց Հայաստանում կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները

Սեպտեմբեր 15,2015 14:48

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 14-ին Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում հանդիպում է ունեցել ԵՀ գիտության, հետազոտությունների և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի հետ: Ողջույնի խոսքում եվրահանձնակատարն առանձնահատուկ նշեց հայ գիտնականների և գիտական կենտրոնների պատմության և թողած հարուստ ժառանգության մասին, ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Լինելով պորտուգալացի Կարլոս Մոեդասը հիշեց պորտուգալահայ գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանին, ով մեծ ներդրումներ է ունեցել Պորտուգալիայի գիտության զարգացման գործում:

Պատասխան խոսում Արմեն Աշոտյանը ներկայացրեց Հայաստանում կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները, գիտության, հետազոտությունների և նորարարության ոլորտում զարգացման հիմնական ուղղությունները, առկա հնարավորությունները, հիմնական մարտահրավերները: Նախարարը մեծապես կարևորեց հայաստանյան գիտական հանրույթի լիարժեք ինտեգրումը համաշխարհային գիտական հանրույթին: Այս առումով, ըստ նախարարի, էական նշանակություն ունի Հայաստանի անդամակցումը «Հորիզոն 2020» ծրագրին: «Այն Հայաստանի գիտության առջև կբացի նոր հեռանկարներ և հնարավորություն կտա հայկական գիտական ներուժին դրսևորելու իր բոլոր կարողությունները», – ասաց Արմեն Աշոտյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի մասնակցության, եվրոպական տարբեր քաղաքներում գոյություն ունեցող հայագիտական կենտրոններին աջակցություն և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930