Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է տարբեր ծառատեսակների շուրջ 104,2 խ/մ կողահատ տախտակ

Սեպտեմբեր 22,2015 12:17

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ սեպտեմբերի 16-ին և 17-ին Իջևան քաղաքում և Վարագավան, Գեղահովիտ, Աճարկուտ, Գանձասար, Աչաջուր, Ենոքավան, Հովք գյուղերում գործող փայտամշակման արտադրամասերի տարածքներում հայտնաբերվել է տարբեր ծառատեսակների շուրջ 104,2 խ/մ կողահատ տախտակ, 20-ից 60 սմ տրամագծով 100 գերան, 43,5 խ/մ վառելափայտ և 2,6 խ/մ փայտանյութ: Մասնավորապես.

– Վարագավան գյուղի տարածքում գործող անգար-պահեստում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթի շուրջ 11 խ/մ հաճարենու, 0,8 խ/մ լորենու կողահատ տախտակ, կեռասենու 20-30 սմ տրամագծով 17 գերան, 10 խ/մ վառելափայտ, որից միայն 4 խ/մ-ի համար է ներկայացվել անդորրագիր:

– Աճարկուտ գյուղում գործող փայտամշակման արտադրամասի տարածքում հայտնաբերվել է շուրջ 5,9 խ/մ հաճարենու կողահատ տախտակ, հաճարենու 1,20 սմ երկարության 50 սմ տրամագծով 27 գերան, 3 խմ մշակված տախտակի մնացորդ, իսկ արտադրամասի տարածքում կայանած «Զիլ» ավտոմեքենայի թափքում՝ 6 խ/մ հաճարենու կողահատ տախտակ:

– Գեղահովիտ գյուղում գործող փայտամշակման արտադրամասի տարածքում հայտնաբերվել է շուրջ 7,6 խ/մ հաճարենու կողահատ տախտակ և հաճարենու 45-60 սմ տրամագծով 23 գերան:

– Նոյեմբերյան քաղաքից շուրջ 1 կմ հեռավորությամբ գործող փայտամշակման արտադրամասի տարածքում հայտնաբերվել է շուրջ 18 խ/մ հաճարենու, 1 խ/մ կաղնու կողահատ տախտակ, 1 խ/մ հաճարենու փայտաձող, 10 մ բոխու մանրատախտակ, հաճարենու 40-55 սմ տրամագծով՝ 6, կաղնու 30-35 սմ տրամագծով՝ 5 գերան:

– Գանձասար գյուղում գործող փայտամշակման արտադրամասի տարածքում հայտնաբերվել է շուրջ 5 խ/մ հաճարենու կողահատ տախտակ:

– Գեղահովիտ գյուղում գործող փայտամշակման արտադրամասում հայտնաբերվել է շուրջ 0,048 խ/մ արկղի կողահատ տախտակ և 2 խ/մ վառելափայտ:

– Աչաջուր գյուղի տներից մեկի զննությամբ հայտնաբերվել է հաճարենու 33-48 սմ երկարությամբ կտրտված շուրջ 8 խ/մ վառելափայտ, 4 խ/մ արկղի դետալ, արկղի դետալների համար կտրտված 2 խ/մ հումք, 3 խ/մ փայտանյութի թափոն, հաճարենու 8 խ/մ կողահատ տախտակ, հաճարենու 16 գերան:

– Իջևան քաղաքի Արցախյան փողոցում գտնվող փայտամշակման արտադրամասի տարածքում հայտնաբերվել է հաճարենու շուրջ 28 խ/մ տախտակ, իսկ Երևանյան փողոցի տներից մեկում գործող փայտամշակման արտադրամասում՝ շուրջ 3.5 խ/մ հաճարենու կողահատ տախտակ և հաճարենու 1,5 խ/մ գերան:

– Ենոքավան գյուղում գործող մի հիմնարկության տարածքում հայտնաբերվել է 7 խ/մ վառելափայտ:

– Հովք գյուղում գործող փայտամշակման արտադրամասի տարածքում հայտնաբերվել է հաճարենու 33-48 սմ երկարությամբ կտրտված շուրջ 8 խ/մ և լորենու 0,2 խ/մ տախտակ:

– Գեղահովիտ գյուղում գործող փայտամշակման արտադրամասի տարածքում հայտնաբերվել է շուրջ 16,5 խ/մ վառելափայտ և 0,1 խ/մ տախտակ:

 

ԿՀԴՊ ԳՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930