Լրահոս
Օրվա լրահոսը

Սա առաջին անգամը չէ, երբ ԱԱԾ-ն քաղաքական սպառնալիքներ են հնչեցնում ՀՀ ընդդիմության հասցեին. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 23,2015 11:20

Սա առաջին անգամը չէ, երբ Գորիկ Գուրգենիչի ղեկավարած կառույցն ու անձամբ ինքը քաղաքական սպառնալիքներ են հնչեցնում ՀՀ ընդդիմության հասցեին։

Հիշեցնենք, որ ԱԱԾ պետը իշխանափոխության կոչեր անողներին ԱԱԾ-ի «պադվալով» վախեցրեց նաեւ անցած տարեվերջին։

Առհասարակ, եթե փորձենք վերհիշել, թե երբ է ակտիվացել մեր ԱԱԾ-ն, ապա կտեսնենք, որ դա տեղի է ունեցել կա՛մ անձամբ Սերժ Սարգսյանի հասցեին «թթու խոսք» ասող գործիչներին վախեցնելու, կա՛մ ԱԱԾ ղեկավար Գ. Հակոբյանին քննադատողների մասին «խորհրդային կլաուզաների» ոճով գրված հայտարարություններով հակադարձելու նպատակով։

Վերջինի ցայտուն օրինակներից է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի դեմ նախկին «ԿԲԳ-շնիկների» միասնական հայտարարությունը։

ԱԱԾ երեկվա հայտարարությունում նաեւ ասված է. «Տապալում, շենքերի քանդում» արտահայտությունները եւ նման բովանդակությամբ կոչերը ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից են»։ Հետաքրքիր է՝ իսկ արդյո՞ք նույն «ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից» չեն, օրինակ, ԱԺ մեկ այլ պատգամավորի՝ Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի կողմից ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի մասին վատ բան ասողներին գլխատելու եւ բռնաբարելու խոստումները։ Եվ կամ Սերժ Սարգսյանին հայհոյողների ականջները շան թուլայի նման կտրելու՝ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լեւոն Երանոսյանի հնչեցրած սպառնալիքները։

Թե՞ ՀՀ քրեական օրենսգիրքը գեղարվեստական վեպ է, որտեղ «նկարագրված հանցավոր  արարքների բնութագրիչ հատկանիշները» մեր իրավապահ մարմիններում ամեն մեկը յուրովի է ընկալում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930