Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Գինոսյան. «Պատվավոր կոչումներ են ստանում կիսամերկ տղաներն ու աղջիկները» (տեսանյութ)

Սեպտեմբեր 23,2015 15:24

«Հայրիկ Մուրադյանը մահացավ առանց որեւէ կոչում ստանալու, եւ այսպես շատերը: Կարծում եմ՝ սա տեսակի կռիվ է եւ ինչ-որ տեղ՝ մարտահրավեր: Հարցը պետք է ուղղել ոչ թե մտավորականներին, այլ գերատեսչություններին, որոնք որոշում են՝ ում  կոչում շնորհել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով անկախության տոնի առթիվ «ժողովրդական» եւ «վաստակավոր» արտիստի կոչումների արժանացածների մասին՝ ասաց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Հիշեցնենք՝ պետական պարգեւներ են ստացել նաեւ Հարութ Փամբուկչյանը եւ Արմենչիկը:

Գագիկ Գինոսյանը նշեց, որ ինքը 45 տարեկանում է ստացել մշակույթի վաստակավոր գործչի կոչում, բայց, անուամենայնիվ, կարծում է, որ նման կոչման արժանանալը դեռ վաղ էր:

«Կոնսերվատորիայի պրոֆեսոր Դանիել երաժիշտը, որը հարյուրավոր շարականներ է փրկել մոռացությունից, բոլորովին վերջերս է կոչման արժանացել, բայց արի ու տես, որ կոչում կարող են ստանալ նաեւ մի քանի տեսահոլովակ ունեցող եւ անհասկանալի երգեր երգող մարդիկ, մանավանդ՝ կիսամերկ աղջիկները եւ տղաները»,-եզրափակեց Գինոսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930