Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Երթևեկությունը Մյասնիկյան պողոտայով փակ կլինի

Սեպտեմբեր 25,2015 14:14 Share

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 26-ին և 27-ին` առավոտյան 06:00-ից մինչև 12:00-ի ժամային միջակայքում, երթևեկությունը մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայով` Աճառյան փողոցի հատվածից սկսած, փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում է օգտագործել Ռուբինյանց փողոցը, որտեղից էլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով հասնել մայրաքաղաքի կենտրոն:

Երևանի քաղաքապետարանը երթևեկության ժամանակավոր դժվարություն առաջացնելու համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել