Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ ցանկանում է ընդլայնել էլեկտրոնային կառավարության մոդելը Հայաստանում

Սեպտեմբեր 29,2015 19:30

Պյոտր Սվիտալսկիի խոսքերով՝ Էստոնիայի փորձը կարող է լավ օրինակ լինել Հայաստանի համար

«Էստոնիան, անկասկած, առաջնորդ է, ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ Եվրոպայում»,- երեքշաբթի՝ սեպտեմբերի 29-ին «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովի ընթացքում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Համաժողովը կազմակերպել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը՝ համագործակցելով Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ), Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ Հայաստանում Էստոնիայի դեսպանության հետ: Համաժողովի ընթացքում քննարկվեցին էլեկտրոնային կառավարման համակարգի դրական եւ բացասական կողմերը եւ համակարգի հաջորդ քայլերը:

Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ Եվրոպական միությունը աջակցում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացին եւ ցանկանում է ընդլայնել էլեկտրոնային կառավարության մոդելը Հայաստանում: Նա կարծում է, որ Էստոնիայի փորձը կարող է լավ օրինակ լինել Հայաստանի համար. «Մենք հույս ունենք, որ Էստոնիայի փորձը Հայաստանի համար կարող է համապատասխան լինել: Եվ իրականում, այս դաշտում կարող եք դյուրացում կատարել. Դուք ստիպված չեք այլոց անցյալը հետեւել, թե ինչ են արել նրանք նախկինում, դուք կարող եք սովորել նրանց փորձից, նրանց սխալներից եւ իհարկե՛, հաջողություններից, եւ անել դա կարճ ճանապարհով: Ես գիտեմ, որ Հայաստանը տաղանդների երկիր է. լավագույն շախմատիստները, լավագույն մաթեմատիկոսները, լավագույն ակադեմիկոսները Հայաստանից են: Ինձ համար զարմանալի չէ. Նույնիսկ մաթեմատիկոս բառը (ի նկատի ունի մաթեմատիկոս բառի անգլերեն տարբերակը` mathematician Ա. Չ.) հայերեն է հնչում: Այսպիսով՝ դուք ուղեղներ ունեք, Հայաստանը ունի փորձ, Եվրոպական միությունը՝ ֆոնդեր, այսպիսով՝ եկեք իդեալական ամուսնություն կատարենք եւ շարժվենք առաջ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930