Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանի հետ տեղի է ունեցել դռնփակ քննարկում` հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վերաբերյալ

Հոկտեմբեր 05,2015 12:51 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 2-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ տեղի է ունեցել դռնփակ քննարկում սեպտեմբեր ամսվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին եւ ԼՂՀ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ դրա հետեւանքով ստեղծված իրադրության վերաբերյալ:

Փոխնախարարը ներկայացրել է հաղորդում, որին հաջորդել է հանձնաժողովի անդամների հետ հարց ու պատասխանը: Քննարկման արդյունքում արձանագրվել է, որ հայկական ստորաբաժանումներն արդյունավետ կատարում են իրենց առջեւ դրված մարտական խնդիրները` իրականացնելով կանխարգելիչ եւ պատժիչ գործողություններ:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: