Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին ստանալու է ընդամենը իրականությունից կտրվելու ևս մեկ հնարավորություն. «168 ժամ»

Հոկտեմբեր 10,2015 10:13 Share

Այսպիսով, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին, այսինքն՝ հանրաքվեի նախընտրական քարոզարշավին մնացել է 2 ամսից պակաս ժամանակ: Այս ընթացքում Հայաստանի հասարակությունը լսելու է «այո»-ի կողմնակիցների խոստումները՝ սահմանադրական փոփոխություններով Հայաստանը դրախտային երկիր դարձնելու վերաբերյալ, և «ոչ»-ի քարոզիչների սպառնալիքները՝ սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում Հայաստանի՝ դժոխքի վերածվելու մասին: Դրանցից ոչ մեկը, բնականաբար, չի համապատասխանելու իրականությանը:

Քաղաքացիների կյանքը ոչ սահմանադրական փոփոխություններով անմիջապես վերածվելու է վայելքի, ոչ էլ դրանից մարդկանց վիճակն ավելի վատն է դառնալու: Իրականությունն այս երկու ծայրահեղությունների մեջտեղում է ու հանգում է ավելի քան երկու տասնամյակ չարչրկված, սակայն օբյեկտիվ հիմքեր ունեցող այն երևույթին, որ Հայաստանում խնդիրը ոչ թե Սահմանադրության կամ օրենքների ձևն է, այլ դրանց իրագործման «բովանդակությունը»: Այսինքն` այն, թե ինչպես են Սահմանադրությունն ու օրենքներն իրացվում գործնական կյանքում: Իսկ դրանք որքան իդեալական են ձևի մեջ, նույնքան ոտնահարվում են բովանդակությամբ, ինչպես գրեթե ամեն ինչ Հայաստանում:

Մի խոսքով, Հայաստանը մտնում է հակասությունների ու հակադրությունների խտացման փուլ, քարոզարշավ, որի ընթացքում քաղաքացին ստանալու է ընդամենը իրականությունից կտրվելու ևս մեկ հնարավորություն, քանի որ երկու ամիս ապրելու է սովորական, այսինքն` դաժան իրականության մեջ, բայց լսելու է պայծառ ապագայի մասին գեղեցիկ խոստումներ: Այսինքն` քաղաքացիները բացառիկ հնարավորություն են ստանալու՝ ամբողջ երկու ամիս հետևել հեռուստասերիալի ժանրի կանոններով ծավալվող քարոզարշավին…

 

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031