Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացման արարողություն Մարսելում

Հոկտեմբեր 10,2015 11:49

Հոկտեմբերի 8-ին Մարսելի պատմական Ֆարո պալատի այգում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ Վիգեն Ավետիսի «Հայոց Մայր» բրոնզե հուշարձանի բացումը:

Միջոցառմանը ներկա էին Մարսել-Պրովանս-Մետրոպոլ համայնքի նախագահ-պատգամավոր Գի Տեսիեն, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն, Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, քանդակագործ Վիգեն Ավետիսը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր, լրագրողներ:

Գի Տեսիեն իր բացման խոսքում նշեց, որ արձանի ցուցադրությունը ոգեշնչող է, որի նպատակը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը վառ պահելն ու գալիք սերունդներին իրազեկելն է 1915թ. հայերի հանդեպ տեղի ունեցած Ցեղասպանության մասին:

Պարոն Տեսիեն անդրադարձավ նաև հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններին, հայ համայնքի ու տեղական իշխանությունների արդյունավետ ու բազմածավալ աշխատանքներին` հայանպաստ բազմաթիվ միջոցառումների անցկացման գործում:

Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Մարսել-Պրովանս-Մետրոպոլ համայնքի նախագահ-պատգամավոր Գի Տեսիեին` վերջինիս` Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում հետևողական գործունեության համար, բոլոր մարսելցիներին, ինչպես նաև ողջ ֆրանսիացի ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման և հիշատակի միջոցառումները հավուր պատշաճի անցկացնելու համար` նշելով, որ Հայաստանում առանձնակի բարձր են գնահատում Ֆրանսիայի դերակատարությունը Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

Միջոցառման ավարտին կայացավ համերգ Ալեն Բաբուշյանի լարային քառյակի և Լիոնի օպերային երգիչ Պիեր Քապելայի մասնակցությամբ: Հնչեցին Կոմիտասի և արտասահմանյան կոմպոզիտորների մի շարք ստեղծագործություններ:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց ֆրանսիական լրատվամիջոցներով:

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031