Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ Կասկադ համալիրի մոտակայքում

Հոկտեմբեր 10,2015 23:57

Mtaes.am-ը տեղեկացնում է՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասկադ համալիրում՝ Թամանյանի արձանի մոտակայքում, բնակարան է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Թամանյան փողոցի թիվ 2 հասցեում՝ «Պեկին» չինական ռեստորանի խոհանոցում (14 քմ), գազի բալոնից (20 կգ-անոց) տեղի է ունեցել արտահոսք՝ կուտակումով, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.27-ին, մարվել՝ 21.31-ին: Այրվել է խոհանոցի առաստաղից մոտ 4 քմ հատված, ջերմահարվել՝ ջրատաքացուցիչը և գազի կաթսան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031