Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալություններ Գյումրիում. պարզվել է  գյումրեցի ունեւորների տներից գողություն կատարածների ինքնությունը

Հոկտեմբեր 11,2015 20:48

Տեւական ժամանակ է՝ Aravot.am-ին տեղեկություններ էին հասնում այն մասին, որ  ինչ-որ ավազակային խումբ պլանավորված գողություն է կատարում Գյումրիի քիչ թե ունեւոր  մարդկանց բնակարաններից: Առաջին անգամ վերջիններս «հյուրընկալվել էին» քաղաքի բժիշկներից մեկի տուն, այնուհետ Տեքստիլագործներ թաղամասում գողություն էին կատարել հայտնի առեւտրականներից մեկի տնից՝ տանելով գումար, ոսկեղեն ու թանկարժեք նկարներ: Նրանց հաջորդ կանգառը եղել էր Գյումրու Անի թաղամասում քաղաքում հայտնի ֆուրշետ անողներից մեկի բնակարանը:

Այնուհետ թալանել էին բիրժայում ոսկու առուվաճառքով զբաղվող երկու եղբայրների սեփական տները: Ալան-թալանի ենթարկվածների ասելով, գողերը գործել են խիստ պրոֆեսիոնալ, անգամ տան դռները չեն կոտրել, կարողացել են բացել ու ներս մտնել այն ժամին, երբ այս մարդիկ գործերով տանից բացակայել են: Թալանվածների անուն-ազգանունները չենք հրապարակում, թեեւ մեր ձեռքի տակ են նրանց անուն-ազգանունները բնակարանների հասցեներով, քանի որ նրանցից ոչ բոլորն են դիմել ոստիկանություն ու ոչ բոլորին է ցանկալի խոսել այս մասին:

Պատմում են, որ  ոսկու  առուվաճառքով զբաղվողների կանայք մշտապես տանն են եղել, վերջիններս չեն աշխատում, սակայն մի օր, երբ ընտանիքով կես ժամով գնացել են հարեւանի հուղարկավորությանը, տուն են վերադարձել՝ գտնելով տունը թալանված վիճակում: Երեկ եւս նույն ձեռագրով գողության մեկ դեպք է արձանագրվել ու այսօր Aravot.am-ին հասած տեղեկություններով, ոստիկանությունը բացահայտել է գողություն կատարողներին ու վերջիններիս ուղղորդողների ինքնությունը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջիններիս այս մարդկանց տները ուղղորդելու մեջ կասկածվում են Գյումրու «Շիրակ» հյուրանոցի հետնամասում գտնվող ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկի տիրոջ որդին՝ Գ. Ջ.-ն ու նրա 21-ամյա կինը:  Վերջին գողությունը կատարվել է այս  տղայի մոտ ընկերոջ տանից: Վերջիններս ձերբակալված են: Մենք այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք ոստիկանությունից: ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի  վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ 3 հոգի ձերբակալված են, սակայն ելնելով քննության շահերից՝ ավելի ասել չեն կարող:

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031