Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել ռազմական ուղիներով համակարգել գործողությունները. Eurasia Daily

Հոկտեմբեր 15,2015 13:10

Ռուսաստանի եւ Թուրքիայի ռազմական ուղիներով, ահաբեկչության դեմ պայքարի նպատակով, կապ է հաստատվում: Այս հայտարարությունն այսօր, ըստ «Eurasia Daily»-ի, արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը: Նա ելույթ է ունեցել «Ռուսաստան-Թուրքիա. բազմակողմանի համագործակցության ամրապնդում» թեմայով միջազգային համաժողովի ընթացքում:

«Այժմ Ռուսաստանի եւ Թուրքիայի ռազմական գերատեսչությունների ուղիներով կապ է հաստատվում: Ահաբեկչության դեմ պայքարը, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, մեր ընդհանուր նպատակն է»,- ասել է նա եւ հավելել, որ Ռուսաստանը եւ Թուրքիան պետք է համագործակցեն, որպեսզի հետագայում խուսափեն օդային սահմանները հատելու դեպքերից:

Այս համատեքստում «Eurasia Daily»-ին հիշեցրել է, որ Թուրքիան օրերս երկու անգամ հայտարարել է ռուսական կործանիչների կողմից, Սիրիայի տարածքից, իր օդային սահմանը խախտելու մասին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում դա պայմանավորել են վատ եղանակի, ինչպես նաեւ Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին ավիաբազայի մոտ գտնելու հանգամանքով:

«Այս համատեքստում հոկտեմբերի 6-ին եւ 7-ին թուրքական ուղղաթիռները նույնպես Հայաստանի օդային տարածք մտնելով, խախտել են սահմանը, որը պահպանվում է ռուսների կողմից»,- գրել է կայքը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031