Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան. «Ոստիկանության օպեր շտաբը «Ոչ»-ի կողմնակիցների դեմ բողոքները ողջ խստությամբ կքննի»

Հոկտեմբեր 30,2015 20:15

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին հետեւելու համար ստեղծված ոստիկանության օպեր շտաբի խոստումը իմիտացիա է

Ոստիկանության օպերատիվ շտաբը խոստանում է արձագանքել  Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման փուլում հնչեցվող բողոքներին, իրականացնել զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում, հետեւել կազմակերպությունների եւ քաղաքացիների հայտարարություններին,  դիտողություններին, համապատասխան ծառայություններում դրանք դարձնել պարտադիր քննարկման առարկա եւ հանդես գալ պարզաբանումներով:

«Դա իմիտացիոն եւ ձեւական բնույթ ունի»,-ոստիկանության նախաձեռնությանն այսպես արձագանքեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի  ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Սաքունցը հիշեցրեց նախորդ համապետական ընտրությունները, երբ կրկին նման մի շտաբ էր ստեղծվել, որը նոր ոստիկանապետի նշանակվելուց հետո պրակտիկա է դարձել, եւ այդ ժամանակ դիտորդների կողմից ներկայացված ահազանգերը՝  ընտրակաշառքների, մարդկանց ուղղորդված տեղափոխման հետ կապված, տեղամասերից դուրս, անտեսվում էին այդ շտաբի կողմից:

Սաքունցի խոսքերով՝ «Եւ հատկապես քվեարկության օրը, երբ մենք դիտարկում էինք իրավիճակը, պետք է  ասեմ,  որ շատ ծուլորեն էին արձագանքում, մենք նկար ունեինք՝ տնակներից մեկում փող էին բաժանում, մարդիկ մտնում ու դուրս էին գալիս մի տնակ: Մենք ահազանգել էինք ոստիկանություն, զուգահեռ էլ ստուգում էինք, թե ինչ է կատարվում: Մինչեւ ոստիկանության գալը, մարդիկ փակել էին շտաբը, ու երբ  ոստիկանությունն եկավ՝ արձանագրեց՝ ոչ մի բան էլ չկա, մարդիկ ուղղակի նստած են:

Այնպես որ, այդ հայտարարությունն ու նախաձեռնությունն,  ընդամենը այն քաղաքական որոշման իրականացման շրջանակում է, ըստ որի պետք է հանրաքվեն անցկացվի միջազգային ստանդարտներին համապատասխան: Ընդամենը ստեղծում են այդ կառույցը, բայց բողոքների արդյունավետ քննություն մենք չենք ակնկալում»:

Իրավապաշտպանն ասաց, որ բողոքներին կարձագանքի ոստիկանական այդ շտաբը, բայց միայն այն դեպքում, երբ բողոքները լինեն «Ոչ»-ի կողմնակիցների, «Այո»-ին դեմ հանդես եկողների դեմ. «Այս դեպքում, վստահ եմ,  ողջ խստությամբ կօգտագործվի այդ ռեսուրսը հենց այդ մարդկանց նկատմամբ: Բայց ոստիկանական այդ շտաբը  կլինի բացարձակ լոյալ եւ անտարբեր «Այո»-ի կողմնակիցների կողմից կատարված խախտումների նկատմամբ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031