Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. Մեր ակտիվությունը ճեղքելու է նրանց կողմից բոլոր տեսակի դավադրությունները

Նոյեմբեր 05,2015 17:46

«Տեղեկություն ունենք, որ համակարգը շատ լուրջ աշխատանք է տարել, որ մարդիկ չհավաքվեն»,- նոյեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը նոյեմբերի 5-ին հավաք էր նախատեսել Կոտայքի մարզի Բուժական գյուղում, սակայն հանրահավաքը չկայացավ՝ սակավաթիվ մարդիկ էին ներկա եւ գյուղապետարանը չէր խրախուսում այդ հավաքը:

Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ իրենք անպայման կրկին գալու են Բուժական. պատերազմի տարիներին գյուղը իր ակտիվ մասնակցությունն է ունեցել:

«Ես համոզված եմ, որ առաջիկա օրերին իրենք ամեն ձեւ պետք է փորձեն ճնշել, մանավանդ երեկվա կատարվածից հետո: Կես հումորով կարող եմ ասել, որ հավանաբար պատրաստվել են այս անգամ երկու անգամ կաշառք բաժանել՝ մի անգամ՝ դեկտեմբերի 1-ի նախօրյակին, մի անգամ՝ դեկտեմբերի 6-ի նախօրյակին: Դեկտեմբերի 1-ին պարզ է, որ պետք է ժողովրդին կաշառեն, որպեսզի չգնան հանկարծ չհավաքվեն Ազատության հրապարակում: Բայց ես համոզված եմ, որ իրենք չեն կարողանալու անել ինչ մտադրություն ունեն, որ ճնշելով հույս ունենան, որ ժողովուրդը դուրս չի գալու: Մեր ակտիվությունը եւ մեր գործի հաջողության համոզմունքը կարծում եմ, որ ճեղքելու է նրանց կողմից բոլոր տեսակի դավադրությունները»,- ասաց նա:

Հավաքին ներկա էին միայն «Հիմնադիր խորհրդարանի» անդամները: Հարցին, թե ինչո՞ւ ներկա չեն մյուս քաղաքական ուժերը, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Հարցն այն է, որ մենք արդեն փոքր խմբերով ենք սկսել: Լինելու են օրեր, որ մենք մի օրվա մեջ մի քանի ուղղությամբ ենք լինելու, մենք այժմ առնվազն 4 խմբի ենք բաժանվել, այսինքն՝ «Նոր Հայաստանը» իր քարոզիչներով 4 խմբի է բաժանվել, ձեւաչափերը փոփոխական են: Առաջիկա օրերին այսպես՝ փոքր կազմով շրջելու ենք գյուղ-գյուղ կամ շրջան եւ շրջան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30