«ՉԻ» զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:
– Դուք, որպես տնտեսագետ, գոնե Ձեզ համար կանխատեսումներ ունե՞ք՝ 2016-ին ի՞նչ է սպասվում մեզ։ Ասենք՝ աղքատների թիվը կավելանա, արտագաղթի տեմպերը կմեծանան եւ այլն, եւ այլն։
– 2016 թվականին այս զարգացումների կամ այս գործընթացների շարունակվելու դեպքում մենք առնչվելու ենք ավելի դժվար իրավիճակների հետ։ Աղքատության մակարդակր (ես ոչ թե վատատեսական տրամադրվածության եմ արտահայտում, այլ այդպես է) կբարձրանա, գործազրկությունը կավելանա։
Ոչ ներդրումային դաշտում, ոչ խոշոր ծրագրերի իրացման դաշտում, առավել եւս՝ տնտեսական մրցակցության դաշտում չունենք որեւէ նոր մոտեցումներ եւ դրանց մասին չենք խոսում, ինչը փաստում է այն մասին, որ 2016 թվականը, ամենայն հավանականությամբ, ավելի դժվար է լինելու՝ բոլոր առումներով։ Այդ մասին մինչեւ անգամ սոցապ նախարարն ու էլի այլ պաշտոնյաներ ասացին՝ ավելի վատ է լինելու։
Կարդացեք նաև
Ինչո՞ւ եք Բոստանջյանին հարցնում, հենց կառավարության ներկայացուցիչները շատ հստակ ու միանշանակորեն ասում են, ու էդպես շարունակ՝ ավելի վատ է լինելու։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում


















































