Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանը հարցաքննության ժամանակ լուռ է մնացել (Տեսանյութ). «Ա1+»

Նոյեմբեր 11,2015 17:29 Share

Ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանն այսօր մեկ ժամից ավելի անցկացրել է Քննչական կոմիտեում՝ հարցաքննության համար:

«Իբրեւ թե հարցաքննություն տեղի ունեցավ, հարցերը անհեթեթ հարցեր էին, դա վերաբերում էր մեր կողմից ստեղծված «Առանցք» ՀԿ-ի գործունեությանը, ֆինանսատնտեսական հարցերին»,- «Ա1+»-ին ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Սակայն որեւէ հարցի նա չի պատասխանել՝ օգտվելով մեղադրյալի իր իրավունքից:

«Վերջում հայտարարել եմ, որ փետրվարի 18-ից մեր նկատմամբ հարուցված գործը քաղաքական պատվեր է եւ ըստ էության անհեթեթ: Այն հանգամանքը, որ մինչ օրս գործը չի կարճվել, դա նույնպես համարվում է քաղաքական պատվեր եւ քաղաքական հալածանք՝ ուղիղ կապ ունենալով այսօրվա իմ եւ մեր քաղաքական գործունեության հետ»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Ընդդիմադիր միասնական շտաբի պետը նշում է, որ հերթական անգամ փորձել են վախեցնել իրենց եւ ժողովրդին:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30