Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակները չբարձրացնելու հայտարարություն արած Կառավարությունը 1 մլն դրամի կոնյակ է գնել, որպեսզի տանի Չինաստան. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 21,2015 10:20

«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության աշխատակազմը սեպտեմբերի 18-ին պայմանագիր է կնքել «Ագուլիս մեկ» ընկերության հետ:  Ըստ որի՝ կառավարությունը նշված ընկերությունից գնել է 29 հատ կոնյակ, որոնց համար վճարել է մոտ 1 մլն 600 հազար դրամ: Կառավարությունը գնել է 2 հատ 0.7 լ կոնյակ «Նաիրի»՝ 20 տարվա հնեցման, իսկ մեկ միավորի արժեքը կազմում է մոտ 200 հազար դրամ, կոնյակ «Դվին կոլեկցիոն» (10 տարվա հնեցման) 0.7լ՝ 9 հատ միավորի արժեքը՝ 47 հազար 750 եւ կոնյակ «Կիլիկիա» (30 տարվա հնեցման)՝ 18 հատ՝ 41 հազար 500 դրամով:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կոնյակների այս խմբաքանակը կառավարության աշխատակազմը գնել է սեպտեմբերի 21-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Չինաստան մեկնած պատվիրակության համար»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30