Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղամասերում կեղծ լրագրողներ են

Դեկտեմբեր 06,2015 15:51

27 տեղամասում Ilur.am կայքի լրագրողի վկայականով այս կինը  (լուսանկարում) զարմացավ, երբ հետաքրքրվեցի`ինքը լրագրո՞ղ է: Ռեգինա Տեմկինան որոշեց անմիջապես «հակահարձակման» անցնել`մանրամասն քննելով իմ ով լինելը, թեպետ կրում էի լրագրողի վկայականը եւ այն բավական տեսանելի էր: Երբ հետաքրքրվեցի, թե լրագրության հետ գոնե հեռավոր առնչություններ ունեցե՞լ է, կինն ասաց, որ «Հայկական ժամանակ» օրաթերթում մի հոդված է գրել:

Նորքի զանգվածի տարբեր տեղամասերում ևս Ilur.am կայքի վկայականներով մարդիկ էին, որոնք ներկայանում էին իբրեւ լրագրողներ: Aravot.am-ի հետ զրույցում Ilur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանն ասաց, որ այդ մասին պարզաբանումներ իրենք ավելի ուշ կտեղադրեն Ilur.am կայքում:

Ընդհանուր առմամբ, այս տեղամասում ընտրությունները նորմալ էւն ընթանում: Մեզ հետ զրույցներում դա փաստեցին ՀԱԿ ներկայացուցիչ, հանձնաժողովի քարտուղար Եպրաքսիա Պողոսյանը, հանձնաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչը:

1905 ընտրողներից ժամը 14.00-ի դրությամբ 353 ընտրող էր մասնակցել քվեարկության:

Դժգոհ էր միայն մի տարեց մի կին ընտրող. «Գոնե այս օրերին ճանապարհները մաքրեին, որ մարդիկ հանգիստ գային քվեարկության: Պե՞տք էր մեզ էս քվեարկությունը, քիչ էր մնում ընկնեի, եսիմ ինչ լինեի»: Դժգոհ ընտրողը թույլ չտվեց իրեն լուսանկարել:

Հիշեցնենք, այսօր սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031