Լրահոս
Օրվա լրահոսը

Նախնական տվյալներով Գյումրիում «Այո»-ն պարտություն է կրել, սակայն հաղթել է Շիրակի մարզում

Դեկտեմբեր 07,2015 02:18

Aravot.am-ին հասած տեղեկություններով,  ըստ նախնական տվյալների՝ Շիրակի մարզում արձանագրվել է հետեւյալ պատկերը. 49371՝ այո, 40447՝ ոչ: Իսկ Գյումրիում «այո»-ն  խայտառակ պարտություն է կրել. 16625 այո, 21895՝ ոչ:

Նշենք, որ  Գյումրու մի քանի աղմկոտ ընտրատեղամասերում, որտեղ քաղաքի քիչ թե շատ ճանաչված տղամարդիկ ջանքեր չէին խնայում «այո»-ի համար ձայներ ապահովելու, խմբակային քվեարկություններ ու լցոնումներ էին կազմակերպում, նույնիսկ այդ տեղամասերում «այո»-ն չկարողացավ հաղթել: Օրինակ՝ Աժ պատգամավոր  Մարտուն Գրիգորյանի թաղամասում ՝Արցախում գտնվող թիվ 5-րդ դպրոցում, որտեղ երեկոյան ժամի  թաղի բոլոր տղաներին խմբակային քվեարկության էին բերել, ոստիկաններն էին որպես դիտորդ էին հանդես գալիս՝ ծպտուն չհանելով, ըստ «Ասպարեզ»-ի տվյալների՝ «այո»-ն 184 է, «ոչ»-350, անվավեր-25-ը:

Վարդան Ղուկասյանը եւս չկարողացավ «այո» ապահովել, թեեւ  իր Սլաբոդկա թաղամասում գտնվող թիվ 1 –ին ավագ դպրոցի տեղամասում թաղի տղաների օգնությամբ մեծ ջանքեր էին գործադրում խոստացված քվեներն ապահովելու համար,  այստեղ, ըստ «Ասպարեզ»-ի  տվյալների,  «այո» առաջ անցավ   ընդամենը մեկ ձայնով «այո»`278, «ոչ»`277: Նույն թաղի թիվ 6-րդ դպրոցում՝34/28, ընտրատեղամասում, որտեղ լցոնումներ եղան, մի պահ անհետացավ նաեւ կնիքը,  ըստ «Ասպարեզ»-ի  տվյալների, գրանցվեց այս պատկերը՝ «այո»՝ 285, «ոչ»՝ 394, անվ. 63:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հանձնաժողովի անդամ says:

    այլանդակություն էր սլաբոդկա թաղամասում:վարդանիկի տղեն ու դրնաց թմրամոլ մանկլավիկները լցոնում ու կեղծում էին ընտրությունները թիվ մեկ վարժարանում:գործը հասավ նրան,որ հաշվարկի ժամանակ մեզ պարտադրեցին ոչ-ի վրայից ձայներ վերցնել ու դնել այո-ի վրա,որ մեկ ձայնի տարբերությամբ սլաբոդկի դեսպոտը հաղթի:հետո իմացանք,որ 6 դպրոցում դիմադրել էին վարդանիկի ու նրա տղայի ճնշումներին ու չէին կեղծել վերջնական արդյունքները,չնայած նրան,որ տեսագրված է և լցոնման փորձը ,և հանձնաժողովի նախագահի կողմից կնիքի գողանալու և տեղամասի սենյակից դուրս բերելու փաստը:վարդանիկի պարտությունը սլաբոդկայում ապացուցեց,որ նույնիսկ սրա նմանները էլ չեն կարող պահովեկլ իշխանությունների համար ցանկալի արդյունք:չնայած,հենց վարդանիկը խայտառակեց սերժին,երբ տապալեց արման սահակյանի պատգամավոր դառնալու առաջին փորձը:

  2. Վալոդյա says:

    Այ մարդ հասկցեք էլի, որ Գյումրին չի գնվում ու չի վաճառվում, էս քաղաքը արժանապատվության քաղաք է, բալասանյանը կորավ ու սերժը իրա գլոբալ ընտրակաշառքով, որ հանրաքվեից մի քանի ժամ առաջ բալասանյանին փող էր խոստանում՝23 մլն. եվրո:Մարտունն էլ կորվա 35 մլն. դրամ էր վերցրել Սերժից, հմի ինչ պտի սե: Այ մարդ չեք ջոկում, որ Գյումրին պատվի քաղաք է, գյումրեցու հա-ն , հա է, ոչ-ը, ոչ: Էս քաղաքում միշտ մաքուրով հաղթել է մենակ Վարդան Ղուկասյանը, ըդիկ սաղը գիդեն սաղ երկիրը, էդ մարդու ընտրությունները միշտ ամենամաքուրն են եղել,հմի կհասկնաք, որ գյումրեցին ում ուզում է , ընոր էլ կընտրե, իսկ դու հանձնաժողովի անդամ, հմի ընչի կգրես? ընդքան արդարության կողմնակից էիր , տեղում խոսեիր

  3. Լ.Կ says:

    Տեսնես այս վարդանիկի վկաները ամոթ ու աբուռ ունեն:Հատկապես այն երեսով աղջիկը,որ ում անվան տակ ասես գրում է…Աղջիկ ջան քո կուռքը հաղթել է մաքուրով մենակ մե անգամ՝առաջին անագմ:Մյուս բոլոր անգամները կեղծել են:Երևի մոռացար ՕԵԿ հետ ձեր պայմանավորվածությունը,թե ինչեր էիքանում :Բա հմի ընչի չկրեցիք կեղծված մաքուրով?????????????երկու ընտրատեղամասում իրար հետ 100 ձեն կրվել եք:ինչ կրել:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031