Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր կա հնարավոր 4 տարբերակ ազատագրելու համար ՀՀ պետությունը

Հուլիս 13,2026 12:00 Share

«ՀՀ-ում 34 տարվա անկախության ժամանակահատվածում, 4 իշխանական կլանների ակտիվ ներգործությամբ և օժանդակությամբ, բոլոր մասշտաբի ու կատեգորիայի ընտրու­թյունները կեղծված էին ու պերիֆինացված: ՀՀ երկրի թալանը նպատակ դարձրած, իշխանական կլանները, ընտրական պրո­ցեսի նպատակն էին դարձրել իրականացնել իրենց անօրեն իշխանության վերարտադրությունը, ցանկացած անօրեն ճանա­պար­հով և միաժամանակ աշխարհին դեմոնստրատիվ ձևով ցուցադրեն ՀՀ-ում իրականացված ընտրու­թյան լեգիտիմության փաստը»,-ընտրական գործընթացներից շատ առաջ գրել էր կառավարման տեսության մասնագետ Հրայր Խառատյանը: Նա տեխնիկական գիտությունների թեկնածու է, 50-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ: Ներկայացնում ենք մի հատված նրա անտիպ «ՀՀ-ում ընտրական համակարգի նոր ռացիոնալ ստրուկտուր-ֆունկցիոնալ մեխանիզմը և սինթեզը» ուսումնասիրությունից։

ՀՀ-ում այս ամբողջ ընտրական ցիկլը, թալանի պրոցեսի իրականացմանը նպաստող մտացածին կոնստրուկցիա է, որտեղ մեխանիզմի ամեն մի էլեմենտ (խորհրդարան, ԿԸՀ, ՏԻՄ ընտրական համակարգ, ՍԴ, կուսակցական համակարգ) ճշգրիտ իրականացնում են իրենց ֆունկցիաները, որի արդյունքում ձևավորվում են իշխանական այնպիսի մարմիններ, որոնք որ իրականացնում են ՀՀ պետության կառավարող իշխանության նպատակադրված թալանի պրո­ցե­դուրան։ ՀՀ պետության անկախության 34 տարում, ընտրական համակարգը եղել է օկուպացված և ծառայել է թալանին ուղղված իշխանությունների վերար­տադրման խնդրին։ Այս գործող փակ չարորակ ցիկլը կարելի է խզել, խափանել, ընդունելով կուսակ­ցությունների ձևավորման, սիստեմավորման այն մեխանիզմը, որը առաջադրված է այս աշխա­տանքի կուսակցությունների հետ կապված բաժնում:

ՀՀ պետության սահմանադրության մեջ անհրաժեշտ է արձանագրել, որ ՊԱԿՀ-ի ցանկացած օղակի գործունեության հիմքում պետք է դնել հետևյալ սկզբունքները. հա­կադրու­­թյունների միասնություն, պայքարի ու զարգացման սկզբունքը, հակակշռի սկզբուն­քը, բոլոր օղակների նկատմամբ խաչաձև հսկման, գնահատման, կոռեկտավորման, կառավարման, հետադարձ կապի սկզբունքները։

Բնականորեն, համաձայն հակադրությունների միասնության և պայքարի օրենքի, այսօրվա, դե ֆակտո, ՊԱԿՀ-ի կառավարման միահեծան գլուխը, կուսակցապետ-վար­չապետը, չի կարող թողնի, որ ստեղծվի, ձևավորվի այնպիսի անկախ առանցքային մի օր­գան, ինչպիսին է պետականաշինության հիմքը հանդիսացող խորհրդարանի, որը պետք է հսկի իր աշխատանքը։ Ուստի, ՀՀ պետությունը, գործող թալանի ՊԱԿՀ-ից դուրս, որպես հակակշիռ, պետք է ձևավորվի նոր անկախ, ընտրական ավտոնոմ գործող մարմին՝ Ինտե­լեկտուալ հասարակական պալատը։ Վերջինս անկախ գործող մարմին է, որտեղ կարևորագույն ֆունկցիաներից մեկը ընտրական պրոցեսի իրականա­ցումն է։ Իշխանու­թյուն­ները կատեգորիկ չպետք է կառավարեն ընտրական պրոցեսը, սա նոնսենս է։ Սա պետք է որպես աքսիոմա արձանագրել ՀՀ նոր Սահմանադրության մեջ հոդվածի ձևով։

ԻՀՊ-ն այսօր, որպես անկախ, ֆունկցիոնալ օղակ, փոխարինելու է գալիս Հանրային Խորհրդին (ՀԽ), որը ըստ Սահմանադրության գլուխ 6, հոդված 161-ի, հանդիսանում է խորհրդատվական մարմին։ Հեռու չգնանք՝ այսպիսի ընտրական «խորհրդատուների պալատ» գործում է նաև մեր հարևան Իրանում և նա ունի ավելի բարձր ստատուս, քան ՀՀ-ում նախատեսված ՀԽ-ն է։ Ինտե­լեկտուալ հասարակական պալատը ՀՀ-ում պետք է ունենա նույն ստատուսը, ինչ որ Իրանում խորհրդատուների պալատը, և դեռ մի բան էլ ավելի։ Իրանի խորհրդատուների պալատը կազմված է 80 հոգուց և ընտրվում է 8 տարին մեկ և այն հիմնականում համալրվում է հասարակության կողմից հարգված կրոնական, գիտական ու զինվորական փորձառու, իմաս­տունի համբավ ունեցող խարիզմատիկ անհատակա­նու­թյուններից։ Այն բացառապես խորհրդատվա­կան մարմին է։ Այդ մարմնի ներկայացուցիչների միջին տարիքը բարձր է 60-ից։ Օրինակ, 2021թ. հունիսի 18-ի նախագահական ընտրու­թյուններից առաջ, իրենց ազդեցիկ խորհրդով, նրանք նախկին նախագահ Ախմադիժանին հանեցին ընտրա­պայ­քարից։ ՀՀ ԻՀՊ-ում իրականացվում է ոչ միայն հսկման խնդիրներ, այլև կառավարման ֆունկցիաներ:

Բնականաբար, հայ հասարակությունը իր շահերը պահող ԻՀՊ-ի միջոցով, պար­տավոր է և պետք է ընտրի իր շահերը սպասարկող ՀՀ պետու­թյունը կառավարող, իր ուզած ռացիոնալ գործող իշխանություններին։ Ուստի ըստ նոր սահմանադրության, ցանկալի է, որ ԻՀՊ անկախ օրգանը իրականացնի բոլոր մասշտաբի ընտրությունները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը գտնվում է ԻՀՊ-ի կազմում, մշտական գործող մարմին է, որի հիմնական խնդիրը պետք է դառնա ընտրությունների նախապատրաստական, կազմակերպչական, տեխնիկական խնդիրները։ Իսկ ռեալ ընտրությունների գործընթացը, ընթացիկ տեխնոլոգիան իրականացնում է ժամանակավոր ընտրական խորհուրդը (ԺԸԽ)։

Ժամանակավոր ընտրական խորհուրդը ձևավորվում է, երբ ընտրություններին մասնակցող սուբյեկտների (կուսակցությունների, պրոֆմիությունների, հասարակական խմբերի) ցուցակը վերջնականապես հաստատվում է։ ԺԸԽ-ը ձևավորվում է ընտրությանը մասնակցող բոլոր սուբյեկտների համատեղ որոշմամբ։ ԺԸԽ-ը ձևավորում է բոլոր ՏԻՄ ընտրական տեղամասերի քանակին համապատասխան հանձնաժողովներ և հանձնաժողովի ղեկավարներ։

Հանձնաժողովի անդամները և ղեկավարները անցնում են մեկամյա կուրսեր, որը կազմակերպում է ԿԸՀ-ը։ Բոլոր ընտրական հանձնաժողովների անդամները և նախագահները ընտրվում են ընտրությանը մասնակցող սուբյեկտների կազմից՝ բոլորի համաձայնությամբ։

Բոլոր ընտրական ՏԻՄ հանձնաժողովները իրենց տեղամասի համարը ստանում են ընտրություններից 12 ժամ առաջ, իսկ ընտրական հանձնաժողովների նախագահները՝ ընտր­ական գործընթացը սկսվելուց 3 ժամ առաջ։ Ընտրական գործընթացի կազմա­կերպ­չական աշխատանքներն ամբողջությամբ իրականացնում է ԿԸՀ-ը, որը ոչ մի առնչություն չունի ընթացիկ ընտրական գործընթացի հետ։

ԻՀՊ-ն կքանդի ընտրությունների կազմակերպման գործող վերոհիշյալ չարորակ ցիկլը`ՀՀ ում և ՌԴ-ում մշակված թալանի այս կոնստրուկցիան։ Նրա ճարտարապետ, ավտորիտար ԿԿՀ-ն, կամովի չի կարող հրաժարվել կանգնեցնել թալանի այս հզոր ատամնաանիվը։ Այն փորձեցին կանգնեցնել մինչև 1999թ. սեպտեմբերի 27-ը և հայ ժո­ղո­վուրդը ստացավ արյունալի խայտառակ սպանդ, որից հետո երկիրը ընկղմվեց վաշ­խա­ռուական բանկային ու բանակային խունտայի տոտալիտար ավտորիտարիզմի ճիրանների մեջ։

Այսօր կա հնարավոր 4 տարբերակ ազատագրելու համար ՀՀ պետությունը կիսա­գաղու­թացված թալանի ԿԿՀ-ից։

  • Իշխող ՔՊ կուսակցական ֆունկցիոներները հասկանան դրության լրջության մա­կար­դակը, ՀՀ պետության կործանման վտանգը և ՔՊ-ի ներսում, ԱԺ-ում գահընկեց անեն ՆՓ-ին։
  • ՆՓ-ն ինքը գիտակցի, որ ինքը ադեկվատ չէ, բալաստ է, ընդունակ չէ կառավարի և կամովի հեռանա։ Կամ նա կարող է որդեգրել նոր քաղաքական ծրագիր, օրինակ՝ մեր կողմից առաջադրված «Հզոր ՀՀ-ի կառուցման ծրագիրը»։ Սա կլինի նրա փրկության մեղմացուցիչ ամենահզոր ու միակ հանգամանքը։ Կամ իր գլխավորությամբ ստեղծի կոլեգիալ խորհրդարանական կառավարումով երկիր, որտեղ իրականացվում է կոլեգիալ կառավարում։
  • Ազգային-ժողովրդական ուժերը, ազգի խարիզմատիկ լիդերները կոնսոլիդացվեն միայն ու միայն մի գաղափարի շուրջը, օրինակ՝ հզոր ՀՀ կառուցման գաղափարի շուրջը կամ միացյալ ուժերով մերժեն ՆՓ-ին ու ՔՊ-ին և ստեղծենք համահայկական ազգային ճակատ (ՀԱՃ)։
  • Ազգային ժողովրդական ճակատը (ՀԱՃ)-ը պետք է շատ արագ կոնսոլիդացնի իր ուժերը և 2026թ. հերթական խորհրդա­րանական ընտրություններին և հանդես գա միասնական ճակատով։

ՀՀ պետությունը, հայ ժողովրդին հրատապ անհրաժեշտ է մշակել և ընդունել է ընտրություն­ներին վերաբերվող և կուսակցությունների ձևավորման մասին, պետականա­շինու­թյան համար, որպես հիմնական կառուցվածքային հիմնաքարեր, աղյուսներ համա­ր­վող, «կուսակցությունների մասին» և «ընտրությունների մասին» կարևորագույն օրենքները։ Գործող իշխա­նությունները դեռևս 2018թ. խոստացան արա­գացված ռեժիմով այս խնդիրը լուծել, սակայն զգալով, որ հին օրենքները զգալիորեն հզորաց­նում են թույլատրված թալանի մեխանիզմի շարժիչ ուժը, ԿԿՀ-ի հնա­րա­վո­րությունները, հրաժարվեցին այդ պրոգրեսիվ պետականամետ գաղափարից և անվերապահորեն անցան ԿԿՀ-ի համակարգի կողմը։ Պետության կա­ռու­ցողական, պետականաշինության կարևորագույն նշանակություն ունե­ցող «կուսակ­ցությունների մասին» և «ընտրությունների մասին» օրենքները, գործող իշ­խա­նությունները չմշակեցին և չընդունեցին բացառապես այն նկատառումով, որ կարողանան ակտիվացնեն, կենսունակ ու շարունակական դարձնեն 34 տարի շարունակ ձևավորված թալանի կա­ռա­վարման համակարգը։

Բոլոր անկախության տարիներին, ձևավորված խորհրդարանները 100%-ով համալրվել են՝ համաձայն ԿԿՀ-ի նախապես մշակված ծրագրերի և բացառվում էր, որ որևէ պատահական կուսակցության կամ անկախ դեպուտատի, կամ նույնիսկ նրա օգնականի մուտքը ՀՀ ԱԺ։ ՌԴ և ՀՀ ԿԿՀ-ի կողմից ամեն մի մանրունք հսկվում էր, հաշվառված էր ու ծրագրված։ Բոլոր ընտրությունների արդյունում ՀՀ ազգային ժողովը 70 ± 10 %-ի չափով պար­տադիր զբաղեցրել է, ԿԿՀ-ի կողմից ծրագրված, դոմինանտ իշխանական կուսակ­ցու­թյունը, որի հիմնական նպատակն էր սահ­մանադրական ճանապարհով ԱԺ-ը օկուպացնել և իշխանության բերել իշխող կուսակցության կուսակ­ցապետին, ՀՀ-ի և ՌԴ-ի կողմից դրածո միահեծան վարչապետին։ Ազգային ժողովի մնացած 30 ± 10 %-ը պարտադիր զբաղեցրել են ԿԿՀ-ի կողմից ընտրված, նրանց թալանին ծառայող 3-4 պսևդոկու­սակ­ցու­թյունները։ Այս 3-4 կուսակցությունը ապահովում էին նաև սահ­մանադրության մեջ նախատեսված բազմակուսակցական ԱԺ-ի ձևավորման պահանջը և դրանով հիմնավորում են ԵՄ-ի կողմից ընտրված իշխանությունների լեգիտիմության, ընդունման պայմանները։

ՀՀ-ն կառավարող «թալանի կառավարման համակարգը», ընտրական ֆալսիֆի­կաց­ված, խեղաթյուրված համակարգի և շինծու պսևդոկուսակցությունների կլանային թայֆա­բա­զությունների, կեղ­տոտ խաղերի արդյունքում ապահովել են ՀՀ պետության պերմանենտ թա­լանի, դեգրադացման, իշխանության ուզուրպացման և տնտեսության պրիվատի­զաց­ման հակահայկական պրոցեդուրաները։

Ընտրությունների անցկացման արդարության թափանցիկությունը ենթադրում է ոչ միայն ընտրական բուն պրոցեսը, այլև ընտրությունների ներկայացված կուսակցու­թյուն­ների, նրանց ներկայացուցչական կազմի որակի բաղադրիչը։ Անսկզբունք պսևդոկու­սակցությունը խորհրդարան է բերում անորակ մարդկանց, որոնք և ձևավորում են անորակ, ցածր ՕԳԳ ունեցող իշխանություններ։

ՀՀ-ում ընտրությունների արդյունքում մի ավազակախմբին փոխարինում է ԿԿՀ-ին օժանդակող մյուս ավազակախումբը։

Անհրաժեշտ է ընտրական համակարգում իրականացնել համակարգային ստրուկ­տուր-ֆունկցիոնալ ռեկոնստրուկցիա, որի արդյունքում պետք է մաքրել, ֆիլտրել կուսակ­ցական դաշտը և լյուստրացիայի ենթարկել այդ դաշտի բոլոր խաղացողներին։ Եթե չկա ռեալ կուսակցություն, ռեալ ալտերնատիվ ծրագրեր, խարիզմատիկ լիդերներ, ի՞նչ ընտրու­թյան մասին կարող է խոսք գնալ։

ՀՀ-ն անկախության տարիների ընթացքում, ազգային ժողովրդական, դեմոկրա­տական առաջադիմական ուժերը ոչ մի շանս չունեին և այսօր էլ չունեն իշխանության գալու համար, որովհետև ընտրական ողջ պրոցեսը հսկվում և կառավարվում են թալանի ԿԿՀ իշխող կլան­ների կողմից։

ՀՀ-ում դեռևս կուսակցություն հասկացողությունը, թայֆաբազության, կլանային խմբավորումների, բարեկամ-ընկերություն-ախպերություն, գողական հասկացողություն­ների, մասնագիտական կաստաների մակարդակից վերև չի բարձրացել։ Չկա կուսակ­ցությունների ձևավորման սկզբունքը կարգավորող օրենք։ Իմ կարծիքով, կուսակցության գաղա­փարախոսության հիմքում պետք է դրվի երկրի անվտանգային կոմպլեքսի, պետա­կանաշինության, մարդու իրա­վունք­ների ու կյանքի որակին վերաբերվող սահմանադրա­կան, իրավական նորմերի փա­թեթ­­ների կոնցեպտները, որը կբերի պետության և նրա առանձին ստրուկտուր-ֆունկցիոնալ օղակների ռեկոնստրուկցիային ու նրանց գոր­ծունեության ՕԳԳ, արդյունավետության մա­կար­դակի բարձրացմանը։ Այս տեսակետից յուրա­քանչյուր կուսակցություն պետք է մշակի կրի­տերիաներ, քաղաքական կրեդո ծրագ­րեր, հասարակական խմբերին կուսակցության ստատուս տա­լու համար։ Կուսակցությունների ստեղծման կամ ֆիլտրման այս գաղափարը պետք է իր արտացոլումը ստանա թե՛ սահմանադրական հոդվածի, թե՛ կուսակցությունների մասին օրենքում։

Հրայր ԽԱՌԱՏՅԱՆ

Մոսկվա

շարունակելի

«Առավոտ» օրաթերթ
11.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031