Այս պահին Գյումրիում տեղատարափ անձրևը շարունակվում է, որը սկսվել էր մոտ 2 ժամ առաջ։ Համացանցը հեղեղված է տեսանյութերով, որտեղ երևում է, թե ինչպես են քաղաքի տարբեր փողոցներ, այդ թվում՝ պատմական միջուկի փողոցները, որոնք վերանորոգված են, անցել ջրի տակ։
Օգտատերերը տարբեր վերնագրեր են տեղադրել տեսանյութերին, այդ թվում՝ հումորային, ասենք՝ «Կարգին լողանալու տեղ», «Նորից ջրհեղեղ՝ Շահումյան փողոցում»։
Այս անգամ ևս ակնհայտ է դառնում, որ Գյումրին պատրաստ չէ տեղումներին․ այս քաղաքը չունի ջրահեռացման համակարգ։
Կարդացեք նաև
Օգտատերերն իրենց զարմանքն են հայտնել, որ ջրի տակ է հայտնվել անգամ զբոսաշրջային Աբովյան ճեմափողոցը, Շիրազի փողոցը, նրանք նման դեպք չեն հիշում։
Լուսանկարները՝ ֆեյսբուքյան օգտատերերի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ





















































