Շաբաթ օրը մահացել է Միացյալ Նահանգների հանրապետական սենատոր, Հարավային Կարոլինան ներկայացնող Լինդսի Գրեհեմը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Գրեհեմը մահացել է հանկարծահաս հիվանդությունից:
Թե որտեղ է մահացել սենատորը, հաղորդագրությունում նշված չէ: Դեռ հուլիսի 10-ին Գրեհեմը Կիևում էր, որտեղ հանդիպել էր Ուկրաինայի նախագահի հետ և հայտարարել էր, մասնավորապես, որ հաջողվել է Սպիտակ տան հետ համաձայնեցնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ուժեղացնելու օրինագիծը:
Լինդսի Գրեհեմը 71 տարեկան էր, իրավաբանական կրթություն ուներ, բանակում ծառայել էր զինվորական դատախազի պաշտոնում, այնուհետև զբաղվում էր քաղաքականությամբ, առաջին անգամ սենատոր էր ընտրվել 2002 թվականին:
Գրեհեմը Սենատի ազդեցիկ գործիչներից էր, դեռևս Ղրիմի բռնակցումից և Ուկրաինայում պատերազմից առաջ հանդես էր գալիս Վլադիմիր Պուտինի ղեկավարած Ռուսաստանի նկատմամբ կոշտ ուղեգծի օգտին: Սենատորն ակտիվորեն սատարում էր Ուկրաինային, Կիևին սատարող և Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագծերի համահեղինակ է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































