Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես անվտանգ հեռացնել տիզը

Հուլիս 13,2026 09:30 Share

Դիլիջանյան անտառներ կատարած արշավից հետո Նարեն ու իր դասարանցիները նկատեցին, որ վառ տպավորություններից բացի իրենց հետ նաև շատ փոքրիկ, բայց տհաճ արարածներ՝ տզեր են բերել․ դրանք կպել էին աշակերտների ու նրանց ուղեկիցների մարմնի տարբեր հատվածներին՝ հատկապես ձեռքերին ու ոտքերին և պարզապես խալեր էին հիշեցնում։ Մի քանիսն անմիջապես դիմեց բժշկական օգնության, մեծահասակներից շատերը, սակայն, որոշեցին դրանք ինքնուրույն հեռացնել, միայն թե դժվար էր համաձայնության գալ, թե տզերը հեռացնելու որ մեթոդն է ամենաարդյունավետը․ մեկն առաջարկում էր տզի վրա վազելին քսել ու սպասել, մյուսը՝ տաք ասեղով այրելով այն՝ մաշկից դուրս բերել։ Սակայն, ինչպես և առհասարակ լինում է, բարդ թվացող խնդիրները սովորաբար պարզ լուծումներ են ունենում․ տիզն անվտանգ հեռացնելու համար անհրաժեշտ է միայն սրածայր, նուրբ սայրերով ունելի (պինցետ) և լավ տեսողություն:

Ունելիով ամուր բռնելով տիզը մաշկից հեռացնելը լավագույն միջոցներից մեկն է:

Տզերի կարելի է հանդիպել քաղաքային այգիներում, անտառում, պուրակում, ծովափնյա քաղաքներում, ճամբարներում, ամառանոցներում, խաղահրապարակներում, բակերում, լճի կամ գետի ափերին, մարգագետիններում։

Ինչպե՞ս ճիշտ հեռացնել տիզը

Նախքան գործի անցնելը, ձեզ անհրաժեշտ կլինի պատրաստել՝

Տիզը հեռացնելու համար՝

  • Մշակեք տզի կծած հատվածի շուրջը բժշկական սպիրտով:

  • Ունելին մոտեցրեք անմիջապես մաշկին, որպեսզի կարողանաք բռնել տիզը՝ հնարավորինս գլխին մոտիկ:

  • Ամուր բռնելով ձգեք դեպի վեր: Մի՛ հրեք և մի՛ պտտեք. հավասարաչափ, կայուն ճնշումը լիովին բավարար է:

  • Կծած հատվածը և ձեր ձեռքերը մշակեք բժշկական սպիրտով կամ լվացվեք օճառով ու ջրով:

Այսքանը։ Եթե տիզը դուրս քաշելիս գլխի մի մասը պոկվի, հոգ չէ: Կարող եք փորձել հեռացնել այն ունելիով, բայց եթե չհաջողվի, մաշկը ժամանակի ընթացքում կլավանա և դուրս կմղի տզի մարմնի մնացած մասերը:

Հեռացված տիզը մի՛ տրորեք մատներով՝ վարակվելուց խուսափելու համար․ այն տեղադրեք փակ տարայի մեջ՝ եթե ցանկանում եք տանել լաբորատոր հետազոտության։ Վերացնելու համար հերմետիկ փաթաթեք կպչուն ժապավենով և ուտիլիզացրեք, կամ որոշ ժամանակով գցեք սպիրտի մեջ։

Տզերի խայթոցից խուսափելու համար զբոսանքի գնալիս անհրաժեշտ է հագնել համապատասխան հագուստ և կոշիկներ, օգտագործել ռեպելենտ՝ վանիչ նյութեր, իսկ վերադառնալուց հետո զննել մարմինը՝ տզերի հայտնաբերման և հեռացման նպատակով։

Ե՞րբ է պետք դիմել բժշկի

Դիմեք բժշկին, եթե ձեզ մոտ նկատվում են Լայմի հիվանդության կամ տիզերի միջոցով փոխանցվող այլ հիվանդությունների ախտանշաններ, ինչպիսիք են՝

  • դողէրոցք,
  • տենդ (բարձր ջերմություն),
  • գլխացավ,
  • մկանային ցավեր,
  • հոդացավ,
  • թուլություն,
  • մաշկային ցան։

Անպայման հայտնեք ձեր բժշկին, որ ձեզ տիզ է կծել, նշեք, թե որքան ժամանակ առաջ է դա տեղի ունեցել և որտեղ կարող էիք վարակված լինել:

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Աղբյուր՝ 1, 2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031