Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Ավետիս. «Հայաստանում գլխավոր ճգնաժամը արդարության ճգնաժամն է». «Հրապարակ»

Դեկտեմբեր 18,2015 10:56

Իտալիայում ապրող հայ քանդակագործ Վիգեն Ավետիսը Հայաստանից մեկնել է 1993թ.: Այստեղ նա սովորել է Գեղարվեստի պետական ակադեմիայում, հետո՝ Լեհաստանում, ավարտելով այնտեղի Գեղարվեստի ակադեմիան, ու մեկնել Ֆլորենցիա։

– Հայաստանը պարբերաբար մասնակցում է Վենետիկի բիենալեին։ Ի՞նչ արձագանքներ եք նկատել այդ մասնակցությունից։

– Ես շատ կարեւորում եմ Հայաստանի մասնակցությունը բիենալեի նման միջոցառումներին։ Մշակութային միջոցառումներին մասնակցությունն է, որ հարգանքի է արժանացնում քո երկիրը։ Որքանով է հաջողվում այդ աշխատաոճը՝ կարող եմ քննադատել։ Միայն մասնակցությունը քիչ է։ Պետք է շարունակական մոտեցում լինի, ոչ թե մեկ անգամ արեցիր, գնացիր ու մոռացար այդ մասին։ Նաեւ պետք է լինի երկխոսություն։

– Ձեր կարծիքով, Հայաստանում ինչպե՞ս պետք է հասնել փոփոխությունների։

– Հայաստանում գլխավոր ճգնաժամը արդարության ճգնաժամն է։ Եթե կառավարությունը հավատ չի ներշնչում իր քաղաքացիներին, ապա պետք է ժամ առաջ հրաժարական տա։ Կամ՝ քաղաքական գործիչները, որոնք հավաքվել են մի դահլիճում, վատ երաժշտություն են նվագում։ Ասենք՝ Շարմազանովը կամ մյուսները, որոնք իրենց քաղաքական գործիչ են անվանում, պետք է ունենան տղամարդկություն եւ դուրս գան դահլիճից, ոչ թե ստիպեն հանդիսատեսին այդ վատ երաժշտությունը լսելու։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031