Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմում Վլադիմիր Գասպարյանին. «Խնդրում եմ Ձեզ՝ ընդունեք եւ լսեք ինձ»

Դեկտեմբեր 25,2015 17:39

ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վ. Ս. Գասպարյանին հասցեագրված 28.09.2015 թ.-ի        Հ. Մահորյանի դիմումը

Պարոն գեներալ-լեյտենանտ ունեմ Ձեզ հասցեագրած դիմումներ (թվով 21, առաջին դիմումը 10.11.2012թ.-ին, վերջինը՝ 21.08.2015թ.-ին) և վստահ եմ, որ դրանք Ձեզ չեն զեկուցվել, քանի որ որոշ պաշտոնատար անձ կոչվածները իրենց կողմից թույլ տված «այլանդակությունների»՝ խախտումների համար պատասխանատվության ենթարկվելու փոխարեն նրանց պաշտոնն է բարձրացվել, եթե զեկուցված լիներ, առավել քան վստահ եմ, որ ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը և նրա տեղակալ Մինո Մխիթարյանը, Ոստիկանության Արթիկի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ժորա Պետրոսյանը, ինչպես նաև նրանց նման մի քանի պաշտոնատար անձինք Ձեր հանձնարարությամբ ոստիկանության համազգեստի միջից հանված կլինեին:

Տ. Պետրոսյանը 2015թ.-ի մարտի 26-ին Ձեր հրամանով Ոստիկանության Արթիկի բաժնի պետի պաշտոնից տեղափոխելը Ոստիկանության Գյումրու քաղաքի Կումայրիի բաժնի պետի պաշտոնին, այնուհետև 2 (երկու) ամիս անց Տ. Պետրոսյանին նորից տեղափոխելը Ոստիկանության Արթիկի բաժնի պետի պաշտոնին ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ իմ դիմումները Ձեզ չեն զեկուցվել: Դուք ոչ մեկին մի հավատացեք, որ Տ. Պետրոսյանը լավ պետ է, Դուք ինձ ընդունեք և ես Ձեզ կներկայացնեմ, թե ինչքան վատ պետ է նա:

Պարոն գեներալ-լեյտենանտ, Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տ. Պետրոսյանը երկու անգամ փորձել է ինձ «կործանել», իմ կյանքը «խորտակել», սակայն չի կարողացել, չի կարողացել, որովհետև մարդուն «վատություն» անելու համար նույնպես գրագիտություն է պետք:

2008թ.-ին իմ նկատմամբ անհիմն քրեական հետապնդում իրականացվեց և ես անհիմն դատապարտվեցի, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը իմ վերաքննիչ բողոքի հիման վրա բեկանեց իմ նկատմամբ կայացրած մեղադրական դատավճիռը և ես վերադարձա ծառայության (Տ. Պետրոսյանը թաքցրել է ինձ ծեծի ենթարկելու մասին ականատեսի հեռախոսով ահազանգը, չի գրանցվել թիվ 2 մատյանում, նախաքննության ընթացքում քննիչի հանձնարարությունը կատարելիս Տ. Պետրոսյանը թաքցրել է նաև ականատեսին՝ ՇՄ դատախազի տեղակալ Ա. Պապիկյանին, ով իր

աշխատասենյակի պատուհանից տեսնելով ինձ ծեծի ենթարկելը՝ զանգահարել է ոստիկանության Արթիկի բաժնի պետ (այն ժամանակ՝ պետի օպերատիվ գծով տեղակալ) Տ. Պետրոսյանին և ասել է, որ մի ջահել ինձ ծեծի է ենթարկում): 2012 թ.-ին Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տ. Պետրոսյանը և նրա տեղակալ Ա. Մխիթարյանը իրենց պաշտոնեական դիրքը օգտագործելով, խաբեությամբ, իմ 50-ամյակը լրանալու կապակցությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատումը կազմակերպեցին այնպես, որ ինձ կենսաթոշակ չնշանակվի և կարողացան այնպես անել, որ Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ապօրինի հրաժարվեցին ինձ ծառայողական կենսաթոշակ նշանակելու գործընթացը սկսելուց, հայտնելով, որ ինձ կենսաթոշակ չի նշանակվելու, միայն Ձեզ հասցեագրված իմ դիմումից հետո ինձ կենսաթոշակ նշանակվեց:

Ձեզ հասցեագրված իմ դիմումներում ամենայն մանրամասն ներկայացրել եմ, թե որ պաշտոնատար անձը ինչպիսի «այլանդակություն»՝ խախտում է թույլ տվել, սակայն առ այսօր ոչ մի պաշտոնատար անձ պատասխանատվության չի ենթարկվել: Տ. Պետրոսյանը և նրա տեղակալ Մ. Մխիթարյանը և նրանց նման մի քանիսը գիտեն, որ իրենք ուշ թե շուտ իրենց կողմից թույլ տված «այլանդակությունների» խախտումների համար պատասխանատվության ենթարկվելու են անպայման, նրանք ինձ լավ են ճանաչում, նրանք գիտեն, որ ես երբևիցե թույլ չեմ տվել և թույլ չեմ տալու, որ նրանց նմանները ինձ հետ կապված ինչ-որ հարցում կամայականություն ցուցաբերեն:

2014թ.-ի մայիս ամսից մինչև 2015թ.-ի օգոստոս ամիսը ներառյալ, բացի 2014 դեկտեմբեր և 2015 թ.-ի հունիս ամիսներից, գրանցված եմ եղել Ձեր կողմից քաղաքացիների ընդունելությանը, եթե իմ դիմումները Ձեզ զեկուցված լինեին, առավել քան վստահ եմ, որ Դուք ինձ կընդունեիք և կլսեիք: Ձեր կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակ երեք անգամ ինձ ընդունել է ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչության պետ, այժմ Աշխատակազմի ղեկավար պարոն Մ. Հակոբյանը, դրանից հետո հրաժարվել եմ ընդունելությունից, քանի որ նորից պարոն Մ. Հակոբյանն էր ընդունում, իսկ պարոն Հակոբյանի հետ մեկ անգամ ևս հանդիպելը անիմաստ եմ համարել և աշխատակիցներին խնդրել եմ, որ ընդունելությունից իմ հրաժարվելու պատճառը հենց այդպես էլ գրանցեն։

Պարոն գեներալ-լեյտենանտ, խնդրում եմ Ձեզ՝ հանձնարարել, որպեսզի Ձեզ հասցեագրած իմ դիմումներին պատշաճ ձևով ընթացք տրվեն, և իմ կողմից ներկայացված փաստերով ու հիմնավորումներով պատասխանատվության ենթարկվեն այն պաշտոնատար անձինք, ովքեր «այլանդակություն»՝ խախտում են թույլ տվել, ընդհուպ քրեական պատասխանատվության, եթե որոշ պաշտոնատար անձանց գործողության կամ կայացրած որոշման մեջ հանցակազմ է պարունակում:

Պարոն գեներալ-լեյտենանտ, խնդրում եմ Ձեզ,֊ թույլատրել, որպեսզի ինձ գրանցեն Ձեր կողմից 2015թ.-ի սեպտեմբերի 30-ի քաղաքացիների ընդունելությանը։

Խնդրում եմ Ձեզ՝ ընդունեք եւ լսեք ինձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031