Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդամթերքի անվտանգությունը կվերահսկվի նախատոնական և տոնական օրերին

Դեկտեմբեր 29,2015 15:23 Share

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախատոնական և տոնական օրերին իրականացնում է մշտադիտարկումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 15-ը` անհայտ ծագման, պիտանիության ժամկետը լրացած, մակնշման խախտումներով և վտանգավոր սննդամթերքի իրացումը հայտնաբերելու և կանխելու նպատակով:

Ծառայության «թեժ գիծը» (010 206040) տոնական օրերին ևս կգործի շուրջօրյա, և անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողություններ կձեռնարկվեն սննդամթերքի անվտանգությանն առնչվող խնդիրների վերացման ուղղությամբ:

Ծառայությունը հորդորում է քաղաքացիներին հետևողական լինել իրացվող սննդամթերքի պիտանիության ժամկետի, մակնշման, պահման պայմանների, անհայտ ծագման ու որակի խախտումների նկատմամբ և ժամանակին տեղեկացնել Ծառայությանը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել