Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ մարզական կրքեր ունեն հայ միլիարդատերերը

Դեկտեմբեր 30,2015 16:57

Սամվել Կարապետյան: «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր: Կարողությունն ըստ «Forbes»-ի՝ $ 4 միլիարդ:

Հայտնի գործարարն ու բարեգործը 2008 թվականի վերջից գլխավորում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Նա իր  ծրագրային ելույթում նշել էր, թե անհրաժեշտ է մոռանալ նախկին բոլոր նվաճումները եւ որ հաջորդ տարիներին մինչեւ իր ընտրվելը եղած հաջողությունների կրկնվելն անգամ ինքը կհամարի ձախողում: Սամվել Կարապետյանն իր անձնական միջոցներից տարեկան առնվազն $ 1 միլիոն է տրամադրում ֆեդերացիայի աշխատանքներն անխափան կազմակերպելու համար:

Սամվել Կարապետյանը առատաձեռն աջակցում է նաեւ այլ մարզաձեւերի եւ անհատ մարզիկների, որոնք բարձր են պահում Հայաստանի մարզական դրոշի պատիվը միջազգային ասպարեզներում: Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ այս տարվա աշնանը Լեւոն Արոնյանը որպես ՖԻԴԵ-ի նոմինանտ ընդգրկվեց շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցամարտի մասնակիցների ցուցակ:

Դանիլ Խաչատուրով: «Ռոսգոսստրախ»-ի նախագահ, $1,6 միլիարդ:DanilKhachaturov

Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերության ղեկավարը պարտադիր ժամանակ է գտնում զբաղվելու էքստրեմալ մարզաձեւերով: Նա նախընտրում է ալպինիզմը եւ դայվինգը, ընդ որում, ջրի խորը շերտերում:

Սերգեյ Սարկիսով: PECO Гарантия-ի նախագահ, $ 0,95 միլիարդ:sarkisovsergey

Սիրում է արագությունը: Իրեն պատկանող «Sergey Ralli» թիմի կազմում մասնակցում է Subaru Impreza ավտոմեքենաների մրցարշավներին:

Նիկոլայ Սարկիսով: PECO Гарантия-ի փոխնախագահ, $ 0,95 միլիարդ:sarkisovnikolay

Մշտապես զբաղվում է խելի-սկիով՝ չտրորված ձնե լանջերով դահուկային վայրէջք, որի մեկնարկային կետին հասնել կարելի է բացառապես ուղղաթիռով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031