Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան պատրաստ է վերսկսել «Թուրքական հոսք»-ի շուրջ բանակցությունները. «Ազատություն»

Դեկտեմբեր 30,2015 20:44

Ռուսաստանը պատրաստ է վերսկսել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության շուրջ բանակցությունները պաշտոնական Անկարայի հետ: Այս մասին մոսկովյան LifeNews հեռուստաընկերության եթերում հայտարարեց Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Թուրքական հոսք»-ի երթուղու շուրջ բանակցությունները չեն վերսկսվել: Դրանք դադարեցվել են դեռ ամռանը, երբ մենք համաձայնագրի նախագծի մեր տարբերակն ուղարկեցինք թուրք գործընկերներին: Բանակցությունները, սակայն, դադարեցվեցին Թուրքիայում կայուն հիմունքներով գործող կառավարության բացակայության պատճառով: Այժմ արդեն նման կառավարություն ձևավորվել է, ուստի եթե [թուրքական կողմից] նման շահագրգռվածություն լինի, մենք կշարունակենք բանակցությունները», – հայտարարում էր Ռուսաստանի էներգետիկայի նախարարը:

Նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ «Թուրքական հոսք» գազատարը պետք է սկիզբ առներ Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի մերձակայքում գտնվող «Ռուսկայա» կոմպրեսորային կայանից, հետագայում անցնելով Սև ծովի հատակով և թուրքական ափ դուրս գալով Քայաքյոյ բնակավայրի մոտ: Գազատարի ցամաքային հատվածի ընդհանուր երկարությունը պետք է կազմեր 180 կիլոմետր: Հատելով Թուրքիայի ողջ եվրոպական հատվածը՝ այն դուրս էր գալու Հունաստանին սահմանակից շրջան` Էփսիլի քաղաքի մոտ: Նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի կործանումից հետո, սակայն, Անկարայի և Մոսկվայի միջև իրականացվող բոլոր երկկողմ ծրագրերի, այդ թվում՝ «Թուրքական հոսք»-ի շուրջ աշխատանքները դադարեցվեցին: Ռուսաստանի էներգետիկայի նախարարը, այդուհանդերձ, հույս ունի, որ առաջիկայում խողովակաշարի կառուցմանը խոչընդոտող քաղաքական արգելքները հնարավոր կլինի հաղթահարել:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031