Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաները կաշխատեն հատուկ ռեժիմով

Հունվար 07,2016 16:13

Հաշվի առնելով վերջին օրերին բնակչության շրջանում նկատվող սուր-շնչառական վարակներով հիվանդացության թվի որոշակի ավելացումը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ հունվարի 9-ին և 10-ին, քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունները կաշխատեն հատուկ ռեժիմով՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Նույն աշխատակարգով կաշխատեն նաև տեղամասային բժիշկները և մանկաբույժները:

Հիշեցնենք, որ տոնական բոլոր օրերին՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը, քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատություններում առավոտյան 10:00-ից մինչև 14:00-ն սահմանված է եղել հերթապահություն: Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ, պոլիկլինիկաներ է դիմել 915 քաղաքացի:

Շտապօգնության կողմից դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը ներառյալ սպասարկվել է 5840 կանչ: Նաև նշենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատություններն ապահովված են եղել անհրաժեշտ դեղորայքով:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031