Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի նախագահականի նոր գլխավոր խորհրդականը հայկական հարցի մասնագետ է. Ermenihaber.am

Հունվար 12,2016 12:15

Թուրքիայի նախագահի աշխատակազմում գլխավոր խորհրդական է նշանակվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախկին պատգամավոր, պատմաբան Սեյիթ Սերթչելիքը:

Թուրքական «Sözcü» թերթի կայքը տեղեկացնում է, որ պատմաբան Սերթչելիքը մասնագիտացված է hայկական հարցի ուղղության մեջ:

Աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի նախագահականի գլխավոր խորհրդականի պաշտոնում հայկական հարցի մասնագետի նշանակումը տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ ռուս-թուրքական հարաբերություններում ճգնաժամ է, և Ռուսաստանը ռազմավարական մակարդակով ավելի է զարգացնում հարաբերությունները Հայաստանի հետ:

«Ռուսները ճնշեցին, նախագահականն էլ իր առաջին քայլը կատարեց»,- գրում է «Sözcü»-ն՝ նկատել տալով, որ թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո Կրեմլը որոշեց Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ ստեղծել:

Նյութի մանրամասները կարդացեք  Ermenihaber.am -ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031