Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղիկների հետ միասին նոր խաղալիքներ դրեցին փոքրիկ Սերյոժայի շիրիմին (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հունվար 12,2016 16:15

Մեկ տարի առաջ հենց այս օրն իրենց տան մեջ դաժանաբար սպանված Ավետիսյանների գերեզմանն արդեն սարքված է: Այսօր բազմաթիվ գյումրեցիներ, ինչպես նաև ԱԺ պատգամավորների մեծ մասը՝ Նիկոլ Փաշինյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Հանրապետական Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, անկախ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը և այլք, ինչպես նաև տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը՝ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, եկան գերեզմանոց՝ ծաղիկներ դնելու ու խնկարկելու այս անմեղ մարդկանց հիշատակը:

Շիրակի  թեմի քահանաները հոգեհանգստի կարգ անցկացրեցին, հավաքվածների հետ միասին աղոթք բարձրացրեցին առ Աստված Ավետիսյանների հոգիների հանգստության համար: Տեր Նշանը նշեց, որ այս ճոխ գերեզմանը ու ծաղիկները նրանց ամենևին էլ պետք չէ, նրանք կարիք ունեն մեր աղոթքների: Այնուհետ Տեր Նշանն ասաց, որ նրանց հոգեհացը կլինի ռեստորաններից մեկում:

Այստեղ ևս տեսարանը դաժան էր, հարազատները նայելով նկարներին, զրույցի էին բռնվել սպանված Ավետիսյանների հետ: Փոքրիկ Սերյոժայի շիրիմին նոր խաղալիքներ դրեցին:

Նշենք, որ գյումրեցիներին «Շիրակ» գերեզմանոց էր տեղափոխել քաղաքային տրանսպորտը, որն այսօր երթուղուց դուրս էր բերվել քաղաքացիներին գերեզմանոց տեղափոխելու համար:

Avetisyanner_1_tari-43 Avetisyanner_1_tari-41 Avetisyanner_1_tari-40 Avetisyanner_1_tari-39 Avetisyanner_1_tari-38 Avetisyanner_1_tari-37 Avetisyanner_1_tari-36 Avetisyanner_1_tari-35 Avetisyanner_1_tari-34 Avetisyanner_1_tari-33 Avetisyanner_1_tari-32 Avetisyanner_1_tari-31 Avetisyanner_1_tari--30

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031