Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը փորձել էր ինքնուրույն «խաղեր տալ». «Չորրորդ իշխանություն»

Հունվար 13,2016 11:45

Կարեն Անդրեասյանը հատկապես իր պաշտոնավարման վերջին տարիներին հայտնվել էր աննախանձելի վիճակում, եւ պատահական չէ, որ ընդդիմադիր պատգամավորներն ԱԺ-ում ՄԻՊ տարեկան զեկույցների քննարկման ժամանակ տեսակետ էին հայտնել, թե իրականում Մարդու իրավունքների պաշտպանն ինքը պաշտպանության կարիք ունի։

Մեր աղբյուրների պնդմամբ, Անդրեասյանի հարաբերություններն իշխանությունների հետ սկսել էին լարվել այն բանից հետո, երբ նա՝ լինելով իշխանությունների դրածոն, փորձել էր ինքնուրույն «խաղեր տալ»։ Մասնավորապես, իշխանական կուլիսներում մեծ աղմուկ էր հանել ՄԻՊ-ի՝ դատական համակարգի մասին 2013թ. զեկույցը, որտեղ նա խոսել էր առկա կաշառակերության մասին։ Դրանից հետո, ըստ «ՉԻ» տեղեկությունների, զեկույցի վերաբերյալ իր դժգոհությունն էր հայտնել անձամբ Սերժ Սարգսյանը՝ Անդրեասյանին ասելով, որ չի կարելի նման կտրուկ բաներ անել։

Դրանից ավելի վաղ՝ 2011թ. միջադեպ էր եղել ԿԸՀ-ի հետ կապված. Անդրեասյանը ԿԸՀ անդամի պաշտոնում ՄԻՊ-ին վերապահված երեք տեղերում նշանակելու համար «քննություն էր կազմակերպել» եւ ԿԸՀ նախկին նախագահ Գարեգին Ազարյանին ու նրա ՀՀԿ-ական տեղակալ Աբրամ Բախչագուլյանին հրաժարվել էր նշանակել՝ առաջադրելով այլ թեկնածուների։ Սա եւս իշխանական կուլիսներում որոշակի խոսակցությունների առիթ էր դարձել։

Չնայած, մյուս կողմից պետք է նկատենք, որ Անդրեասյանը անկախ պետական այս կամ այն մարմնի հետ միջադեպերից, միշտ փորձել է իշխանությունների հետ հարաբերվելիս պահպանել զգուշավորությունն ու լոյալությունը։ Դա զգացվել է նրա զեկույցներից ու հայտարարություններից:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031