Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովի դատ. խստացրել են ռուսական ռազմաբազա մտնելու կարգը

Հունվար 18,2016 12:15

Ռուսական 102-րդ ռազմաբազայում մեկնարկում է Վալերի Պերմյակովի դատավարությունը: Այսօր ավելացվել է հսկողություն իրականացնող ոստիկանների թիվը, խստացրել են նաեւ ռուսական ռազմաբազա մտնելու կարգը: Դատական կարգադրիչները ստուգեցին անգամ լրագրողների պայուսակների պարունակությունը:

Permyakovi-dat-1 Permyakovi-dat

Նախորդ անգամվա պես ռազմաբազայի տարածքում վրան է տեղադրված, որոնցից մեկը հատկացված է լրագրողներին, մյուսը՝ դատավարությանը հետեւելու ցանկություն ունեցող քաղաքացիներին: Վրաններում տեղադրված են հեռուստաէկրաններ, ապահովված է ուղիղ եթերը: Նշենք, որ վրանները ջեռուցվում են:

Permyakovi-dat-2 rusakan-razmabazaԱյս պահին դատարանի դահլիճում միայն լրագրողներն են, հենց նոր դահլիճ ներս մտավ նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը:

Մանրամասները՝ քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031