Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյան. «Իսկապես, հնարավոր ենք համարում ազատությունից զրկելը դարձնել բացառիկ միջոց»

Հունվար 19,2016 18:45

«Գլխավոր խնդիրն այն է, որ կոտրվի մտածողությունը, որ եթե ծանր հանցագործություն է կատարում, անձը պետք է ազատազրկվի»,- հունվարի 19-ին Հայաստանում անցկացվող «Վտանգավոր իրավախախտներ» թեմայով տարածաշրջանային սեմինարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը:

Նա նշեց, որ պետք է գործի հանգամանքների վրա շեշտը դնել, որպեսզի գործը քննող մարմինները լիարժեք կարողանան գնահատել անձի վարքագիծը, քրեական գործի ընթացքում նրա հնարավոր անօրինական վարքագիծ դրսեւորելու հնարավորությունները եւ թե ինչ միջոցներով կարելի է կանխարգելել. «Դրա համար քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը խորհրդարանում է եւ արդեն ավարտման փուլում  է գտնվում: Մենք այնտեղ մեթոդներ ենք իսկապես նախատեսել, հնարավորություններ, որ իսկապես, հնարավոր ենք համարում ազատությունից զրկելը դարձնել բացառիկ միջոց, եւ դա կիրառել բացառապես այն դեպքում, երբ այլ այլընտրանքային միջոցներով հնարավոր չէ ապահովել կոնկրետ դեպքում, ասենք՝ մեղադրյալինը կլինի քրեական վարույթի ընթացքում կամ դատապարտյալի անօրինական վարքագիծը հնարավոր չէ կանխել այլ միջոցներով»:

Նկատառումը, թե Հայաստանում ծանր հանցագործություն ցմահ բանտարկյալները 20 տարի հետո ազատ արձակվելու հնարավորություն չունեն, փոխնախարարը համարում է, որ այլ խնդիր է, որը նաեւ շատ ավելի գլոբալ է. «Այս հարցը միշտ առաջ է գալիս Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրներում: 16 պատվիրակություն է հիմա ներկա, եւ բոլորն այդ խնդրով մտահոգված են: Պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունեց այս հանձնարարականը, որովհետեւ իսկապես այս խնդիրը կա, սա գլոբալ հարց է, որ բոլոր երկրներին հուզում է»:

Փոխնախարարը հրաժարվեց պատասխանել Գեւորգ Սաֆարյանին վերաբերող հացերին՝ պատճառաբանելով, թե իր իրավասություններ մեջ չէ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031