Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցությունը հիմնադրում է մեկ այլ կուսակցություն. «Հայկական ժամանակ»

Հունվար 20,2016 11:03

«Հայկական վերածնունդ» միավորումը, որի միջոցով Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Օրինաց երկիր» կուսակցությանը մտադրվել է մասնակցել 2017 թվականի համապետական ընտրություններին՝ առաջիկայում դառնալու է կուսակցություն։ Այդ մասին հայտնեց միավորման մամուլի խոսնակ Վահե Մոսինյանը։

Ըստ նրա՝ միավորման մաս կազմող մի քանի կուսակցություններ արդեն համաձայնություն են տվել, որ միավորվեն եւ ստեղծեն «Հայկական վերածնունդ» կուսակցություն, իսկ մյուսներում քննարկումները շարունակվում են։ Չի բացառվում, որ որոշ կուսակցություններ այս ընթացքում նաեւ լուծարվեն՝ դառնալու նոր ստեղծվելիք կուսակցության անդամ։ Դա, ըստ Մակարյանի, իրենց որոշելիքն է:

Արդյոք կլուծարվի՞ նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունը։ Այդ մասին զրուցեցինք ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանի հետ։

– Պարոն Միսակյան, «Հայկական վերածնունդ» միավորումն առաջիկայում կուսակցություն է դառնալու։ ՕԵԿ-ը կլուծարվի՞՝ միանալու համար կուսակցությանը։

– Առաջիկայում կլինի համագումար եւ կհիմնադրվի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը։ Երբ որ քննարկումները կավարտվեն՝ բոլորը այդ մասին կիմանան։

Մի բան հիմա պարզ է, որ ՕԵԿ-ը դառնում է «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիրներից մեկը։

– Ի՞նչ է դա նշանակում։

– Դա նշանակում է, որ ՕԵԿ-ը եւ մի քանի այլ կուսակցություններ հիմնադրում են «Հայկական վերածնունդ» անվանումով կուսակցություն։

– Իսկ ի՞նչ է նշանակում այն, որ կուսակցությունը կուսակցություն է հիմնադրում։ Հետո էլ կուսակցությունը կուսակցության կազմում ընտրությունների՞ է մասնակցելու։ ՕԵԿ-ը լուծարվելո՞ւ է:

– Լուծարման մասին խոսք չկա։ Թե այլ զարգացումներ հետագայում կլինեն՝ չեմ կարող ասել, բայց այս պահին դեռ չկա։ Հետագայում ընտրություններին մասնակցելու ձեւաչափը կքննարկվի եւ համապատասխան որոշում կկայացվի:

Սյուզան ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Արթուր Բաղդասարյա՜ն… ո՞ւր էիր կորչել, ա՛յ մարդ…
    կարօտցանք… Անապատի Արեւին պէս…

    ուրեմն սենց՝ նախագահը դարձել մէջտեղ հանեց քեզ…

    (յառաջիկայ ընտրութիւններուն համար սովորական ճատրակաքարերը կը շարունակվին տեղաւորվիլ

    չնայած որ, մեզի համար, այդքան նրբութեան ալ կարիքը չկայ, նարդին արդէն բաւարար է)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031