Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի թիվ 1 կանոնը՝ կոալիցիա կազմելու համար

Հունվար 22,2016 16:00

«Կոալիցիայում ամենակարեւոր պահը պատասխանատվությունն է, որ պետք է բոլոր քաղաքական ուժերը իրենց մոտ զգան՝ նախքան իրավունքներից օգտվելը: Մեր քաղաքական անցած ճանապարհը հուշում է, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի պատասխանատվության բարձրացման վրա»,- «Առավոտի» հետ զրույցում, խոսելով ՀՅԴ-ի հետ հնարավոր համագործակցության մասին, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու թիվ մեկ կանոնը հրապարակեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Նա ասաց, որ անցյալից դասեր են քաղել եւ էլ թույլ չեն տալու, որ իրենց հետ կոալիցիա կազմեն, իրենց իրավունքներից՝ «կարկանդակից» օգտվեն ու հեռանան՝ չկիսելով որեւէ պատասխանատվություն. «Իրավունքներից բոլորը կարող են օգտվել, պատասխանատվությունից խուսափել բոլորին չէ, որ կհաջողվի այս պարագայում: Ցանկացած քաղաքական ուժ միշտ կոալիցիայից դուրս գալու ճանապարհին մտածում է խուսափել պատասխանատվությունից՝ օգտված լինելով իրավունքներից: Ովքեր դուրս են եկել, ասել են, թե իբր իշխող քաղաքական ուժը այդ լծակներն իրենց չի վերապահել, բայց դա իրականությունից շատ հեռու է: Այս անգամ կոալիցիա մտնելու առաջին նախապայմանը հենց դա պետք է լինի՝ պատասխանատվություն վերցնելը: Բոլորս պետք է դաս քաղենք»:

Կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ
21.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031